Արմինֆո. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգրկվել է «Սիստեմաե ԲՖԿ-ի Տնօրենների խորհրդի նոր կազմի թեկնածուների ցուցակում, այս մասին մայիսի 23-ին հայտնել է ընկերությունը: «Սիստեմաե ԲՖԿ-ի Տնօրենների խորհուրդը հաստատել է 11 թեկնածուների ցուցակը, որոնք բաժնետերերի հունիսի 25-ին կայանալիք տարեկան ժողովին կընտրվեն ընկերության բաժնետերերի նոր կազմում: Մասնավորապես, «Սիստեմաե ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի անդամության թեկնածուների ցուցակում են` ԲՖԿ-ի հիմնական բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը և նրա որդին` Ֆելքիս Եվտուշենկովը, ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Սերգեյ Բոևը, «ՄՏՍե ԲԲԸ-ի նախագահ Անդրեյ Դուբովսկովը, ԲՖԿ նախագահ Միխայիլ Շամլոինը:
Թեկնածուների թվում ներառված են նաև վեց անկախ տնօրեններ, այդ թվում`ԵՄ առևտրի հարցերով նախկին հանձնակատար և Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին առաջին նախարար Պիտեր Մանդելսոնը, «Վիմմ-Բիլլ-Դաննե խմբի հիմնադիրներից մեկը` Դավիդ Յակոբաշվիլին, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, KPMG-ի ռուսաստանյան ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մաննինգսը, Լյուքսեմբուրգի և արտաքին առևտրի նախկին նախարար Ժաննո Կրեկեն և Meade Hall&Associates-ի հիմնադիր Պատրիկ Կլանվիլյամը:
Ցուցակի մեջ է չեն ընդգրկվել նախկին խորհրդի երկու անձինք` Investcorp-ի բաժանմունքներից մեկի` Gulf Opportunity Fund-ի ավագ խորհրդական, ներդրումների կոմիտեի անդամ Բրայան Դիկկին և «Սիստեմաներիե հոգաբարձուների խորհրդի անդամ Դմիտրի Զուբովը: Այդպիսով` տնօրենների խորհրդի անդամների թիվը կրճատվել է 13-ից մինչև 11 հոգի:
«Սիստեմաե ԲՖԿ-ն ստեղծվել է 1993 թվականին: Այն հանդիսանում է ռուսաստանյան հանրային ֆինանսական կորպորացիա, որի պորտֆելն առավելապես կազմված է տնտեսության տարբեր հատվածներում գործող ռուսաստանյան ընկերություններից, ներառյալ`հեռահաղորդակցությունները, էներգետիկան, մանրածախ առևտուրը, բարձր տեխնոլոգիաները, անտառմթերումը և փայտանյութի վերամշակումը, դեղագործությունը, բուժական ծառայությունները, երկաթուղային փոխադրումները, գյուղատնտեսությունը, ֆինանսները, զանգվածային լրատվությունը և տուրիզմը: