Արմինֆո. Հայաստանում բնակարանների միջին շուկայական գինը 2016 թվականի առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է ընդամենը 0.1%, մինչև 184,5 հազ. դրամ / քմ: Իսկ եռամսյակային կտրվածքով աճը կազմել է 0.03%:
Ըստ Անշարժ գույքի կադաստրի տվյալների, բազմաբնարական շենքերում բնակարանները մեկ տարում թանկացել են 0,3%, մինչև 180.6 հազար դրամ (եռամսյակային աճը` 0.1%): Մասնավորապես, բնակարանների գները Երևանում կազմել են 274,6 հազ. դրամ / 1 քմ (տարեկան աճը`0,2%, իսկ եռամսյակի աճը`0.04%), իսկ մարզերում - 86.6 հազ. դրամ / 1 քմ (տարեկան աճը`0,4%, եռամսյակային աճը`0.1%):
Մինչդեռ, մասնավոր տներում գներն աճել է 0.04%, մինչև 188.3 հազ. դրամ / 1քմ, ընդ որոմ, մայրաքաղաքում գների որևէ փոփոխության տարեկան և եռամսյակային կտրվածքով չի արձանագրվել, և միջին գինը կազմել է 286,7 հազ. դրամ / 1քմ., մինչդեռ մարզերում մասնավոր տների գներն աճել են 0,2%, մինչև 89.9 հազար դրամ, եռամսյակային աննշան աճով: Ընդհանուր առմամբ, 1 քմ տարածքի գինը բազմաբնակարան շենքերում տարեկան կտրվածքով աճել է 0,1%, մինչն հաշվով կազմելով 280.6 հազար դրամի, եռամսյակային աճը կազմել է 0.02%:
Ըստ Պետկադաստրի տվյալների, Երևանում ամենաբարձր գներն արձանագրվել են Կենտրոնում - 428 հազ. դրամ / 1քմ. Առանց տարեկան փոփոխությունների: Այնուհետև հաջորդում է Արաբկիրը - 356.9 հազար դրամ / 1քմ., տարեկան աճը`0,1%: Այս համայնքներում ավանդաբար ամենաբարձր գներն են արձանագրվել նաև մասնավոր տներում, մասնավորապես, Կենտրոն - 476.1 հազար դրամ /1քմ և Արաբկիր - 383 հազար դրամ /1քմ, առանց տարեկան փոփոխությունների:
Ամենացածր գներն արձանագրվել են մայրաքաղաքի Նուբարաշեն համայնքում, որտեղ բնակարանների գներն I եռամսյակում կազմել են 157,1 հազար դրամ / 1քմ. (տարեկան աճը`0.4%), իսկ գները մասնավոր տներում - 150,8 հազ. դրամ / 1 քմ (առանց տարեկան փոփոխության):
Մարզերում, ամենաբարձր գնեչն արձանագրվել են Ծաղկաձորում - 305 հազար դրամ / 1քմ (առանց տարեկան փոփոխության): Այնուհետև հաջորդում են` Աբովյանը - 157,3 հազար դրամ / 1քմ (տարեկան աճը`0.2%) և Վաղարշապատը - 153.1 հազար դրամ / 1քմ (առանց տարեկան փոփոխության): Մարզերում, բազմաբնակարան շենքերի բնակարանների գներով նույնպես երեք առաջատարներն են` Ծաղկաձորը -292.4 հազ. դրամ / 1քմ. (առանց տարեկան փոփոխության), Աբովյանը - 155.1 հազար դրամ / 1քմ (ամենամյա աճը` 0,1%) և Վաղարշապատը - 154.2 հազար դրամ / 1քմ (ամենամյա աճը` 0,1%):
«Բարս» անշարժ գույքի գործակալության տնօրեն Մարինա Չատինյանի կարծիքով, որի մասին նա փետրվարին հայտնել էր ԱրմԻնֆո գործակալությանը, Հայաստանի անշարժ գույքի ստագնացիան կպահպանվի դեռ 2 տարի: «Ցավոք, 2016 թվականի կանխատեսումները չեն կարող լինել մխիթարիչ: Անշարժ գույքի գործակալությունները, ինչպես նաև շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցները, սպասում են, թե երբ շուկան կհասնի նվազագույն սանդղակին, որից հետո միայն հնարավոր է վերելքը`դանդաղ, աստիճանական վերելքը» - պարզաբանել է Մ.Չատինյանը: Նա հավելել է, որ շուկայի լճացումը կշարունակի ներկայիս գլոբալ քաղաքական և տնտեսական իրավիճակի ազդեցության գործընկեր երկրների, հատկապես Ռուսաստանի, տնտեսությունների վատթարացման շնորհիվ, ինչը հանգեցրեց դեպի Հայաստան տրանսֆերտների նվազմանը և բնակչության եկամուտների կրճատմանը:
Մի փոքր այլ կարծիքի է «Ակցեռն» անշարժ գույքի կոնցեռնի նախագահ Հակոբ Բաղդասարյանը, ով նշել է, որ 2017 թվականն անցումային կլինի Հայաստանիանշարժ գույքի շուկայիառողջացմանառումով: Փորձագետը նշել է նաև, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում զգալի աճ կարողէարձանագրվելմիայն 2018 թվականին: ՊարզաբանմաննպատակովԲաղդասարյանը նշելէտնտեսական զարգացմանօրինակը, որընույնպես գտնվումէանցումայինփուլում: «Աշխարհաքաղաքական գործոնները, որոնք ազդումենՀայաստանի անշարժ գույքի շուկայիվրա, բազմաթիվեն, այդ թվում խոսքը գնում է նաև իրանական շուկայի ակտիվացման, ինչպես նաև Վրաստանի հետավելի խորն ինտեգրման մասին: Միևնույն ժամանակ, տնտեսական իրավիճակի բարելավում է ակնկալվում նաևյ աշխարհում, կապված նավթի գների ենթադրվող բարձրացման հետ», - ասել է նա: