Արմինֆո. 2016թ. մայիսի 20-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերությունե ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի (NMCCB1E) տեղաբաշխում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս ժամկետայնությամբ, 170,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմս ` 1,700,000,000 ՀՀ դրամ ծավալով։ Պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում կնքվել է 17 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է 573,728,510.55 ՀՀ դրամի պարտատոմս: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 8,996.63 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը`11%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 10.9169%:
Նշենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերությունե վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: Ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի երեք թողարկումներ (NMCCB2A, NMCCB2B և NMCCB2C) ցուցակված են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կորպորատիվ պարտատոմսերի հիմնական ցուցակում: