Արմինֆո. 2016թ.-ի մայիսի 19-ին «Պրոմեթեյ Բանկե ՍՊԸ-ն դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ, որով բանկին շնորհվել է դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի (ԿՇՀՀԱ) կարգավիճակ:
Այսուհետ Պրոմեթեյ Բանկի հաճախորդներին հասանելի կլինեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիաե ԲԲԸ (ՀԿԴ) ծառայությունները, մասնավորապես՝ բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված բոլոր ծառայությունները:
Հիշեցնենք, որ ՀԿԴ-ն 2013թ.-ի մարտից անցում է կատարել դեպոզիտար համակարգի նոր մոդելի, ըստ որի բաժնետոմսերի ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված բոլոր ծառայությունները հաճախորդներին մատուցվում են հաշվի օպերատորների՝ ՀԿԴ-ի հետ համապատասխան պայմանագրեր կնքած ներդրումային ընկերությունների և բանկերի միջնորդությամբ:
Պրոմեթեյ Բանկը համալրել է արդեն իսկ գործող 16 հաշվի օպերատորների և 16 ԿՇՀՀԱ - ների ցանկը:
Դեպոզիտար համակարգի Հաշվի օպերատորների և ԿՇՀՀԱ - ների ցանկը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև օպերատորների սակագների կանոնները հասանելի են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) հետևյալ բաժիններում՝ «Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորներե (https://nasdaqomx.am/am/account_operators.htm) և «Հաշվարկային համակարգի անդամներե (https://nasdaqomx.am/am/cda_members.htm):
«Պրոմեթեյ Բանկե ՍՊԸ-ն հիմնադրվել է 1990 թվականին (հիմնադրվել է որպես «Պրոմեթևսե առևտրային բանկ) և հանդիսանում է առաջին գրանցված առևտրային բանկը ՀՀ-ում: Բանկը տրամադրում է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան բանկային ծառայություններ՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և հաճախորդների նկատմամբ ցուցաբերելով անհատական մոտեցում: Ներկայումս Բանկն ունի 11 մասնաճյուղ Երևանում և ՀՀ մարզերում: