Երեքշաբթի, 24 Մայիսի 2016 13:50
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան մեկ տարում աճել է 4%, իսկ հաշիվներն աճել են 8.2%

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան մեկ տարում աճել է 4%, իսկ հաշիվներն աճել են 8.2%

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգի հաճախորդը բազան 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմված էր 2 283 614 ֆիզիկական և 76 649  իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ընդհանուր առմամբ 2 360 263 հաճախորդները Հայաստանի բանկերում ունեցել են 4 301 495 հաշիվներ, որտեղ 4 124 168 - ը կազմել են ֆիզիկական անձանց հաշիվները, իսկ 177 327 – ը` իրավաբանական անձանց հաշիվները:

 

Ըստ աղբյուրի, տարեկան կտրվածքով հաճախորդների բազան Հայաստանի բանկերում համալրվել է 4% -ով կամ 90 680 հաճախորդով: Ընդ որում, բանկային հաշիվների թվի աճի տեմպերը գրեթե կրկնակի անգամ գերազանցում են հաճախորդների բազայի աճին: Այսպիսով, 2016 թվականի ապրիլի 1-ին բանկային հաշիվները տարեկան կտրվածքով աճել են 8,2%:

 

Նշենք, որ Հայաստանի ֆինանսական շուկայում մինչև 2016 թվականի ապրիլը գործում էին 21 բանկեր, բայց Ինեկոբանկի հետ ՊրոԿրեդիտ Բանկի և Հայէկոնոմբանկի հետ ԲՏԱ Բանկի միավորումներից հետո այժմ այդ ցուցանիշը կազմում է`19: