Արմինֆո. Միջազգային ներդրողները և ֆոնդային շուկաների խաղացողները հակված չեն գերագնահատել Հայաստանի սուվերեն պարտատոմսերի գծով ռիսկերը: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկատվության, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի վրա տեղի ունեցող լարվածության պարբերաբար բռնկումները, այդ թվում նաև, այսպես կոչված, «չորսօրյա պատերազմը», էապես չազդեցին հայկական եվրոպարտատոմսերի եկամատաբերության վրա:
Աղբյուրի համաձայն, չորսօրյա պատերազմի արդյունքում (2016-ի ապրիլի 2-5-ը) Հայաստանի 4 տարի ժամկետայնության սուվերեն պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրացավ 23 բազիսային կետով, մինչդեռ այդ պարտատոմսերի օրական շարքերի համար կազմում է այն 65 բազիսային կետ, այսինքն, դուրս չեկավ միջին եկամտաբերության բացարձակ մեծության շրջանակներից, ինչը վկայում է շուկայի խաղացողների կողմից ռիսկերի համարժեք գնահատման մասին:
Սակայն, ավելի վաղ. 2014 թվականին, օգոստոսի 1-5-ն արդեն հայ-ադրբեջանական սահմաանի վրա տեղի ունեցած լարվածության ընթացքում 4 տարի ժամկետայնության սուվերեն պարտատոմսերի եկամտաբերությունն արձագանքեց էական աճով` 74 բազիսայի կետով: 2014 թվականի նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցման հետևանքով լարվածության աճին եկամտաբերությունն արձագանքեց 33 բազիսային կետով: 2015 թվականի օգոստոսի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը Արցախն ուժով հետ վերադարձնելու վերաբերյալ արձագանքը կազմեց 41 բազիսային կետ, 2015 թվականի սեպտեմբերի վերջին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին՝ 43 բազիսային կետով:
Կենտրոնական բանկիկի մասնագետների կարծիքով, սկզբնական շրջանում ՀՀ եվրոպարտատոմսի արձագանքը սահմանային լարվածության միջադեպերին եղել է ավելի կտրուկ, սակայն ժամանակի ընթացքում ներդրողների կողմից տարածաշրջանային իրադարձությունների և ռիսկերի առավել մանրամասն ուսումնասիրության արդյունքում շուկայի արձագանքը նմանատիպ իրադարձություններին դարձել է առավել հավասարակշռված:
Հիշեցնենք, որ հայկական եվրոպարտատոմսերի առաջին թողարկումը տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերին, 700 մլն.դոլար ծավալով և 4 տարի ժամկետայնությամբ: Պարտատոմսերը տեղաբաշխվեցին 6.25% եկամտաբերությամբ: Երկրորդ թողարկումը տեղի ունեցավ 2015 թվականի մարտին: Թողարկման ծավալը կազմեց 500 մլն.դոլար, ժամկետայնությունը` 10 տարի, իսկ եկամտաբերությունը`7.5%: Հայկական սուվերեն եվրոպարտատոմսերի հիմնական անդերրայթերներն էին`Deutsche Bank AG, HSBC Bank plc և J.P.Morgan Securities ընկերությունները: