Հինգշաբթի, 26 Մայիսի 2016 12:19
Ալինա Հովհաննիսյան

Առէկսիմբանկի հաճախորդները կարող են կատարել վճարումներ EasyPay ընկերության տերմինալների միջոցով

Առէկսիմբանկի հաճախորդները կարող են կատարել վճարումներ EasyPay ընկերության տերմինալների միջոցով

Արմինֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն սկսել է ընդունել վճարումներ  EasyPay ընկերության տերմինալների միջոցով: Ինչպես հայտնեց Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Հասմիկ Ներսեսյանը, Առէկսիմբանկն այս ծառայությունը համարում է շատ հեռանկարային: «Առէկսիմբանկը մշտապես կարևորել է բանկի զարգացման նորարարական մեթոդների կիրառումը, հետևաբար` EasyPay ընկերության հետ համագործակցությունը ևս մի քայլ կլինի այդ ուղղությամբե:  

Հ. Ներսեսյանի խոսքերով, նոր ծառայությունը շատ հարմարավետ է և հնարավորություն է տալիս օնլայն ռեժիմում մարել վարկեր, ինչպես նաև համալրել քարտային կան ընթացիկ հաշիվներ` առանց բանկ այցելելու անհրաժեշտության և անկախ բանկի աշխատանքային գրաֆիկից: «EasyPay վճարային տերմինալների ցանցը ակտիվորեն զարգանում է, և դրանց քանակը տարեցտարի անշեղորեն ավելանում է: Բացի այդ, EasyPay ցանցն ունի առանձին սպասարկման կետեր, որոնք նույնպես ընդունում են վճարումներ: Չմոռանանք նաև բանկի մասնաճյուղերի և բանկոմատների մասին, որտեղ կարելի է իրականացնել տարբեր ֆինանսական գործառնություններե: 
 
Հ. Ներսեսյանը նշեց, որ համակարգից օգտվելը շատ հեշտ է. ընդամենը պետք է մուտք գործել տերմինալի «Ծառայությունների վճարումե բաժինը, «Ֆինանսներե ենթաբաժինը, այնուհետ ընտրել «Առէկսիմբանկե և կատարել վճարում: «Անհրաժեշտ է գիտենալ, որ աշխատանքային օրվա մինչև 17:00 մուտքագրված գումարը հասանելի է դառնում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ աշխատանքային օրվա 17:00-ից հետո, ինչպես նաև ոչ աշխատանքյաին օրերին մուտքագրված գումարը` հաջորդ աշխատանքային օրվա ընթացքումե: 
 
Հիշեցնենք, որ Առէկսիմբանկն ընդունում է վճարումներ նաև TellCell ընկերության տերմինալների միջոցով:

Նորություններ


Արտ. փոխարժեքները
20.10.2020
RUB6.33-0.01
USD493.330.93
EUR582.433.52
GBP639.50-0.77
CAD374.530.85
JPY46.73-0.01
CNY73.710.23
CHF543.373.34



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000