Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներդրել է նոր ACBA Ticket անվճար բջջային հավելվածը (https://www.acba.am/hy/news/acba-ticket-launch), որը հնարավորություն է տալիս նախօրոք հերթագրվելով՝ սպասարկվել կատարած նշումներին համապատասխան՝ էականորեն տնտեսելով ժամանակ: Բջջային հավելվածից հնարավոր է օգտվել ինչպես նախապես գրանցվելով, այնպես էլ առանց գրանցվելու:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, հաճախորդը հավելվածի միջոցով նախապես ընտրում է իր նախընտրած մասնաճյուղը, այն ծառայությունը, որից ցանկանում է օգտվել, նշում է օրը և ժամը, գալիս մասնաճյուղ ու սպասարկվում իր կատարած նշումներին համապատասխան:
Էկրանին կտրոնի համարը երևում է M տառով:
ACBA Ticket-ը նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող բոլոր տեսակի սարքավորումների համար: Այն կարելի է ներբեռնել հետևյալ հղումներով. https://itunes.apple.com/us/app/acba-ticket/id1013827846?mt=8 иhttps://play.google.com/store/apps/details?id=am.limetech.acba&hl=en:
Հավելվածից կարող են օգտվել բոլոր ցանկացողները՝ ինչպես Բանկի հաճախորդները, այնպես էլ՝ Բանկի հաճախորդ չհանդիսացող անձինք: Այս միջոցով քաղաքացիները կարող են նախօրոք հերթագրվել և սպասարկվել Բանկի՝ Երևանում գտնվող մասնաճյուղերում:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)` 12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղրի ցանցով բանկը երկրորդն է Հայաստանում: Իր հիմնական հաշվեկշռայիին ցուցանիշներով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: