Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգն ակտիվացնում է տնտեսության վարկավորումը: Մայիսի 27-ին Հայաստանի ֆինանսական կայունության տարեկան հաշվետվության ընթացքում պարզաբանել է ՀՀ Կենտրոնական բանկի կայունության և զարգացման վարչության ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը, բացատրելով դա վերջին 4 ամիսներին վարկավորման ծավալների ավելացոմով, ինչպես նաև բանկերի շահույթների աճով:
Նրա խոսքով, շարունակական բնույթ է կրում նաև Հայաստանի բանկերի նկատմամբ միջազգային կառույցների հետաքրքրությունը, որոնց հետ համաձայնագրերի շրջանակներում իրականացվում են`ՓՄՁ ոլորտի, ագրարային հատվածի, վերականգնող էներգետիկայի, հիփոթեքի և այլ ոլորտներ վարկավորումները:
Վերադառնալով 2015 թվականի ցուցանիշներին, Ա.Գրիգորյանը նշել է վարկավորման տեմպերի և չաշխատող վարկերի մասնաբաժնի 8% նվազումն ընդհանուր վարկային պորտֆելում: Իսկ ներգրավված ավանդների աճը, նրա խոսքով, վկայում է Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց բարձր վստահության մասին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկերը զգալիորեն նվազեցրել են կորպորատիվ, ինչպես նաև մանրածախ վարկավորման տեմպերը: Այսպես, տնտեսության վարկավորման տարեկան աճը 2016-ի առաջին եռամսյակում դանդաղել է`15,4% -ից մինչև 8.8%, կազմելով 1,5 մլրդ դրամ ($ 3.2 մլրդ), իսկ ֆիզիկական անձանց վարկավորումը` 15.7% -ից մինչև 3.5%, կազմելով 745.7 մլրդ դրամ դրամ ($ 1.6 մլրդ): Մինչդեռ, 2012-ին այս երկու հատվածների վարկավորման աճի տեմպերը հասել էին 31-37%-ի, իսկ 2014-ին իջան մինչև 8-19%, կիսով չափ վերականգնվելով 2015-ի առաջին եռամսյակում` կորպորատիվի մասով, շարունակելով կորցնել այդ տարբերության մեջ: Վերջինն ավելի արագացված շարունակվեց 2016-ին, բայց արդեն տնտեսության վարկավորման տեմպերի կտրուկ դանդաղմանը զուգահեռ: Դա տեղի ունեցավ բանկային համակարգի վարկային պորտֆելու արտարժութային բաղադրիչի 62% -ից մինչև 67% աճի հաշվին, երբ դրամային բաղադրիչը 38% - ից նվազեց մինչև 33% (2016-ի ապրիլին): Իսկ վարկային պորտֆելի որակը շարունակում է վատթարանալ – NPL-ը 2016-ի ապրիլին արդեն հասավ 13,6% -ի, նախորդ տարվա 8.5% փոխարեն (2014-ի I եռամսյակում`7,5%): Ժամկետանց վարկերի բացարձակ արժեքը (ներառյալ անհույսները) արագացրել է աճի տեմպերը`38% -ից մինչև 63% (2014-ի I եռամսյակի տարեկան աճը`29% ), հասնելով 316 մլրդ դրամի: Արդյունքում, Հայստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային ներդրումներն աճի տեմպերը դանդաղեցրին` 15% -ից մինչև 7,1%`2016-ի I եռամսյակում, կազմելով 2,3 տրլն դրամ ($ 4.8 մլրդ), իսկ միայն եռամսյակում ցուցադրելով դրական դինամիկա (1.4%), նախորդ տարվա մինուսային 4.8%-ի համեմատ: Իսկ բանկերի պարտավորությունների կառուցվածքը փոխվում էր հետևյալ կերպ. արտաքին աղբյուրներից ներգրաված միջոցների տեմպերը դանդաղեցին` 17,3% աճից մինչև 2% անկում, ժամկետային ավանդներն արագացրին աճը` 6,4% -ից մինչև 18,4%, ցպահանջ ավանդները 17.7% անկումը փոխարինեցին 25,6% աճով: Արդյունքում, ներգրավված միջոցների տարեկան դինամիկան երկու անգամ գերազանցեց վարկավորման ծավալներին, համապատասխանաբար կազմելով` 14,2% և 7.1%: Եվ որպես արդյունք, բանկերի ներդրումային ակտիվությունը նվազեց` 91% -ից մինչև 85%, ընդ որում, բոլոր բանկերում վարկային միջոցները զգալիորն զիջում են ներգրավված միջոցներին, ինչն սկսվեց արտահայտվել դեռ 2015 թվականին, բայց այն ժամանակ այդ ճեղքվածքն այդքան ցայտուն չէր: