Արմինֆո. Անելիք Բանկի հաճախորդներն այսուհետ EasyPay համակարգի միջոցով կարող են համալրել իրենց քարտայինևընթացիկհաշիվները, ինչպես նաև իրականացնել վարկերի մարումներ։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, իրականացվել է հատուկ մասնագիտական, տեխնիկական համակարգային ինտեգրում, ինչը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվելով EasyPay վճարային համակարգի ինքնասպասարկման առավելություններից` իրականացնել գործարքներ շաբաթվա բոլոր օրերին, առանց ժամային սահմանափակման, ցանկացած վայրում, որտեղ առկա են վճարային տերմինալներ:
«Սա հերթական նորարարական առաջարկությունն է Անելիք Բանկի կողմից իր հաճախորդներին, որը կօգնի նրանց առավել հարմարավետ վայրում ու ժամանակի խնայողությամբ բանկային գործարքներ իրականացնել: Ուղղակի անհրաժեշտ է մուտք գործել ինքնասպասարկման տերմինալների «Ծառայությունների վճարում» բաժին, «Ֆինանսներ» ենթաբաժին, այնուհետ ընտրել «Անելիք Բանկ»-ը եւ կատարել վճարում»,- գործարքի իրականացման հերթականությունը բացատրել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և նշել, որ EasyPay և Telcell վճարային համակարգերի հետ համագործակցության շնորհիվ Անելիք Բանկի ծառայությունները հաճախորդների համար դարձել են առավել հասանելի, մատչելի և հարմարավետ:
Նշենք, որ EasyPay համակարգը հանդիսանում է առցանց վճարների ընդունման ծառայություն, որն ինտերնետ-խանութների և կայքերի հաճախորդներին թույլ է տալիս վճարումներ կատարել Visa/MasterCard քարտերով, EasyPay էլեկտրոնային փողերով: EasyPay-ը վճարային համակարգ է, որը նախատեսված է արագ միկրո վճարների համար, իր մեջ ներառում է էլեկտրոնային փողերով իրականացվող հաշվարկներ և էլեկտրոնային քսակների հեռահար կառավարման համակարգ: EasyPay վճարային համակարգի պատմությունն սկսվել է 2004 թվականի նոյեմբերից, որպես այլընդրանք`WebMoney համակարգին: Հաջորդ տարիներին EasyPay համակարգն ընդլայնել է առաջարկվող ծառայությունների շարքը, ինչպես նաև գործունեության ոլորտը:
Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, որը 2013-ի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.5%-ից հասցրեց 100%-ի: