Արմինֆո. Շատ դժվար է իսպառ վերացնել ստվերը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով, ստվեր միշտ եղել է տնտեսության տարբեր ոլորտներում ու հիմա էլ կա: Ըստ որում, նա գտնում է, որ կառավարությունը միշտ պայքարել է այդ երևույթի դեմ, և մինչ օրս ձեռքբերված տեմպերը բավարար են: ՙՇատ դժվար է իսպառ վերացնել ստվերը, քանի որ կան բիզնեսի ոլորտներ, որոնք անհամեմատ ավելի շատ եկամուտներ են ստանում, քան ցույց են տալիս: Դա բնական երևույթ է, որն առկա է բոլոր երկրներում՚,- հայտարարել է նա:
ՙԿարծում եմ, որ պետք է պայքարել ոչ թե կոռուպցիայի, այլ՝ դրա առաջացման պատճառների դեմ՚,- նշել է Ալավերդյանը՝ ավելացնելով, որ այդ հարցում ևս դրական է տրամադրված: Անդրադառնալով հայկական շուկայում մենաշնորհների վերացմանը՝ նա հայտարարել է. ՙՏարիների ընթացքում որոշ սուբյեկտներ ձեռք են բերել կապիտալ, կապեր ստեղծել երկրի ներսում ու դրանից դուրս և ավելի շահավետ դիրքեր ունեն: Ոչ ոք չի արգելում շաքար ներմուծել, սակայն չկան ցանկացողներ, քանի որ իրացման շուկան բարդ է և կարող է ֆինանսական կորուստների հանգեցնել՚,- հայտարարել է Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահնամյանը հայտարարել էր, թե մտադիր է հասարակաքաղաքական քննարկումներ անցկացնել` առկա խնդիրների լուծումը գտնելու նպատակով: Նա նաև հայտարարել էր, որ մտադիր է արդյունավետ պայքար սկսել ընդդեմ կոռուպցիայի և մենաշնորհների, ինչպես նաև կրճատել ապարատի ծախսերը, և համապատասխան հանձնարարություններ էր տվել նախարարություններին ու գերատեսչություններին: Փետրվարի 12-ին համանման հայտարարությամբ հանդես էր եկել նախագահ Սերժ Սարգսյանը, որը հայտարարել էր, թե ժամանակն է շատ բան փոխել: Միևնույն ժամանակ, Հայաստանի շատ գործընկերներ, այդ թվում` ԵՄ-ն և ՄԱՆ-ը, արդեն հայտարարել են, որ մտադիր չեն ֆինանսական աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարի համար, քանի դեռ որոշակի և զգալի արդյունքներ չեն տեսել:
RUB | 4.23 | -0.03 |
USD | 387.27 | 0.00 |
EUR | 426.81 | -1.12 |
GBP | 505.39 | -1.59 |
CAD | 285.34 | 0.08 |
JPY | 27.16 | -0.19 |
CNY | 54.38 | -0.08 |
CHF | 453.48 | -4.12 |