Արմինֆո. 2016 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից ստացել է 15.4 մլրդ.դրամ: Մայիսի 30-ին այս մասին ՀՀ Խորհրդարանում հայտարարել է ՀՀ ՊԵԿ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով, 2015 թվականին Հայաստանին հատկացվել է 53 մլրդ.դրամ: Նա կանխատեսում է արել, որ մինչև 2016 թվականի ավարտը Հայաստանին կտրամադրվի այդ գումարը:
Դիտողություններին, որ ընդհանուր բյուջեից նախատեսվում էր ավելի շատ միջոցների ստացում, Ալավերդյանը հայտրարել է, որ դա կապված է դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ մյուս երկրներ ներմուծումների ծավալների կրճատման հետ: Նրա խոսքով, ներմուծումը զգալի տեղ է գրավում այդ երկրների տնտեսություններում, և դրա կրճատման հետևանքով ընդհանուր բյուջեն ավելի քիչ միջոցներ է ստացել: «Դա իր հերթին արտացոլվում է նաև մեր եկամուտներում»,--հայտարարել է նա: Ալավերդանը նկատել է, որ կանխատեսումները հիմնված են 2014 թվականի տնտեսական ցուցանիշների վրա, բայց 2015-ին Ռուսաստանի տնտեսական աճն ունեցավ զգալի անկում: «Մենք վստահ ենք, որ այս տարվա երկրորդ կեսին ներմուծումը կակտիվանա: Եթե ռուսական ռուբլլին պահպանի կայունությունը, կանխատեսումները կարող են լինել բարենպաստ»,-ընդգծել է նա:
Ավելի վաղ ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսական քաղաքականության գծով նախարար Տատյանա Վալովայան հայտարարել էր, որ ԵԱՏՄ փոխադարձ առևտրի ընդհանուր ծավալը առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով կրճատվել է 16%: Նա նշել էր, որ է Բելառուսում արտահանումը նվազել է 10%, Ղազախստանում`20%, Ռուսաստանում` 18%, իսկ Հայաստան արտահանումը կրկնապատկվել է 2 անգամ:
Վալովայայի խոսքով, Հայաստանի արտահանման աճը ԵԱՏՄ-ին միանալուց հետո աճել է 3%: «2015 թվականին Բելառուսի արտահանման աճ կազմել է 3.9%, Ղազախստանում`1,2%, Ղրղզստանում `3.5%, Ռուսաստանում`3.7%», - նշել է նա: Հայաստանի առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ անցյալ տարի, 2014-ի համեմատ, նվազել է 27%, նշել է Վալովայան, բայց առանձին ապրանքային խմբերի գծով արձանագրվել են ֆանտաստիկ թվեր`Հայաստանը 2.5 անգամ ավելացել է դեպի ԵԱՏՄ երկրներ կաթնամթերքի մատակարարումը, բանջարեղենի և ծխախոտի մատակարարումն ավելացել է երկու անգամ, իսկ դեղամիջոցների և կահույքի մատակարարումը` 50%: