Արմինֆո. «Ռոստելեկոմը» տեղեկացնում է, որ Հայաստանից ընկերության ֆիքսված հեռախոսակապի ծառայության միջոցով իրականացված զանգերի արժեքը դեպի Ռուսաստանի Դաշնության բջջային ցանցեր հունիսի մեկից կնվազի։Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, հունիսի 1-ից դեպի Ռուսաստանի բջջային բոլոր ցանցեր յուրաքանչյուր րոպեն կարժենա 89 դրամ/րոպե (անկախ օպերատորից) նախկին 125 դրամ/րոպե (ՌԴ Բիլայն բջջային ցանց) և 105 դրամ/րոպե (ՌԴ այլ բջջային ցանցեր) փոխարեն։
Աղբյուրը նշում է նաև, որ, որ դեպի Ռուսաստանի ֆիքսված ցանցեր հայաստանյան «Ռոստելեկոմի» ֆիքսված հեռախոսակապից (012, 060) զանգերի արժեքը կազմում է 12 դրամ/րոպե Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ և 22 դրամ/րոպե դեպի այլ քաղաքների ֆիքսված ցանցեր զանգահարելիս։
«Ռոստելեկոմե ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմե ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է: