Արմինֆո. Մայիսի 30-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին միացել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, ՀՀ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրեն Արամ Անանյանին և Կովկասում KFW գրասենյակի տնօրեն Լարս Օերմանին, ովքեր ՀՀ ֆինանսների նախարարությունում մասնակցել են դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման արարողությանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԵՄ մամուլի ծառայությունից, Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվել են 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ: «Կովկասյան էլեկտրահաղորդմանցանցI» ծրագրի1-ինփուլիընդհանուրարժեքըկազմումէմոտ105.2 մլնեվրո:
Աղբյուրի համաձայն, նշված գումարից 85.2 մլն եվրո վարկը տրամադրել է KFW բանկը` 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից: Միաժամանակ ծրագրի 1-ին փուլը համաֆինանսավորվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո արժողությամբ վարկային միջոցներով:
Նշենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 320 մլն.եվրո: Ծրագիրը կիրականացվի 3 փուլով, որի առաջին փուլը մեկնարկել է 2014 թվականին և կշարունակվի մինչև 2018 թվականը, երկրորդ փուլը կընթանա մինչև 2021 թվականը, իսկ երրորդը` մինչև 2026 թվականը:
Առաջին փուլի արժեքը գնահատվում է 107 մլն.եվրո: Այդ փուլում նախատեսվում է կառուցել 500/400/220 կՎ հզորությամբ մշտական լարման կայան, Վրաստանի սահմանին մոտ գտնվող Այրում և Դդնաշեն գյուղերում և Սևանա լճի մոտ: Դրանք կմիանան բարձր լարման գծերին`վրացական կողմից - 500 կՎ, Մառնեուլից, հայկական կողմից - 400 կՎ, Հրազդանից (առաջին փուլում դրան կփոխարինի Ալավերդուց եկող 220 կՎ գիծը): Ծրագրի շրջանակներում Հրազդանի հարևանությամբ նախատեսվում է կառուցել նաև 400/220 կՎ հզորությամբ ենթակայան:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |