Արմինֆո. Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2016 թվականի հունվար-ապրիլին տարեկան կտրվածքով աճել է 6%, այդ թվում, արտահանումն աճել է 22.2%, իսկ ներմուծումը նվազել է 3.5%: 2015-ի ապրիլի համեմատ 2016-ի ապրիլին տնտեսական ակտիվությունն աճել է 6.8%, իսկ միայն ապրիլին`4%: Մեկ տարի առաջ, 2015-ի հունվար-ապրիլին 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել էր 2.7%, ապրիլին` 2014-ի ապրիլի համեմատ`3.2%, իսկ միայն ապրիլին` 3.4%: Համեմատության համար նշենք, որ 2014-ին տնտեսական ակտիվությունը հունվար-ապրիլին տարեկան կտրվածքով աճել էր 3.3%, իսկ միայն ապրիլին`1.7%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, տնտեսական ակտիվության աճը 2016-ի հունվար-ապրիլին հիմնականում պայմանավորեցին` արդյունաբերական հատվածը - 10%, ծառայությունների ոլորտը - 9.3%, գյուղատնտեսության ոլորտը – 4.1%, էներգետիկայի ոլորտը – 3.5%: Միևնույն ժամանակ, առևտրի ոլորտում առայժմ բացասական դինամիկա է – 0.7%, իսկ շինարարական հատվածի տարեկան անկումը կազմել է 7.4%:
Արդյունաբերական արտադրության գների ինդեքսը 2016 թվականի հունվար-ապրիլին, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.4%, 2016-ի ապրիլին, 2015-ի ապրիլի համեմատ` 1.8%, իսկ միայն 2016-ի ապրիլին աճել է 0.5%: 2015 թվականի հունվար-ապրիլին, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրության գների ինդեքսն աճել էր 4.2%, 2015-ի ապրիլին, 2014-ի ապրիլի համեմատ` 0.8%, իսկ միայն 2015-ի ապրիլին նվազել էր 0.9%:
Ամսական կտրվածքով տնտեսական ակտիվության աճի համար վճռական խթան հանդիսացան` գյուղատնտեսական ոլորտը – 55.7% աճով, արդյունաբերական հատվածը – 4.7% և էներգետիկայի ոլորտը – 5.6%: Շինարարությունում անկումը կազմել է 9.3%, առևտրի ոլորտում`2.4%, իսկ ծառայությունների ոլորտում` 2.6%:
Տարեկան կտրվածքով աճի տեմպերով առաջատարներն են`արդյունաբերական հատվածը – 13,2%, ծառայությունների ոլորտը - 7,6%, գյուղատնտեսության ոլորտը – 5.4% և առևտրի ոլորտը – 0,1%, իսկ շինարարության և էներգետիկայի ոլորտներում արձանագրվել է բացասական դինամիկա, համապատասխանաբար կազմելով` 16,8% և 0,8%:
Ըստ վիճակագրական տվյալների, 2016 թվականի հունվար-ապրիլին բացարձակ ծավալներով առաջատարներն են`առևտրի ոլորտը – 601,1 մլրդ դրամ ($ 1,2 մլրդ), արդյունաբերական հատվածը -421 մլրդ դրամ ($ 864,8 մլն), ծառայությունների ոլորտը - 368,2 մլրդ դրամ ($ 756,3 մլն), գյուղատնտեսությունը – 117,7 մլրդ դրամ ($ 241,8 մլն) և շինարարության ոլորտը – 61,9 մլրդ դրամ ($ 127,1 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2016-ի հունվար-ապրիլին կազմել է 2566,9 մլն կՎտժամ, իսկ միայն ապրիլին`643.1 մլն կՎտժամ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության ծավալը 2016 թվականի հունվար-ապրիլին կազմել է 709.7 մլրդ.դրամ ($ 1457,7 մլրդ), տարեկան աճը`4.2%: Դրա կառուցվածքում արտահանման ծավալների տարեկան աճը կազմել է 22.2%, մինչև 250,5 մլրդ դրամ ($ 514.5 մլն), իսկ ներմուծման տարեկան անկումը`3.5%, մինչև 459,2 մլրդ դրամ ($ 943.2 մլն): Միայն 2016-ի ապրիլին արտաքին առևտրի շրջանառությունը կրճատվել է 8.2%, մասնավորապես, արտահանումն ընկել է 9.3%, ներմուծումը`7.6%, իսկ 2015-ի ապրիլի համեմատ արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 8.4%, հիմնականում արտահանման`12.1% և ներմուծման`6.6% աճի հաշվին:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի ապրիլին կազմել է 481,27 դրամ/$ 1, իսկ հունվար- ապրիլին`486,82 դրամ / $ 1, 2015 թվականի ապրիլի` 474,07 դրամ/$ 1 – ի և հունվար- ապրիլի`476,46 դրամ/$ 1 – ի համեմատ: