Արմինֆո. Հայաստանի պետական պարտքի աճը 2016 թվականի հունվար-ապրիլին կազմել է 4%, մինչև $ 5.3 մլրդ (2,5 տրլն դրամ), ինչը պայմանավորված է արտաքին և ներքին պարտքերի աճով: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, արտաքին պարտքն այս տարվա առաջին չորս ամիսներին աճել է 5%, մինչև $ 4,5 մլրդ (2.1 մլրդ դրամ), իսկ ներքին պարտքը`3%, մինչև $ 793,1 մլն (379.6 մլրդ դրամ): Տարեկան կտրվածքով արտաքին պարտքն ավելացել է 13.4%, ներքին պարտքը`14,9%, ինչի արդյունքում Հայաստանի ընդհանուր պետական պարտքն ավելացել է 12.8%:
Արտաքին պարտքի կառուցվածքում կառավարության մասնաբաժինը կազմում է 89% կամ $ 3.97 մլրդ, իսկ մնացած 11%-ը կամ $ 490,9 մլն-ը կազմում է Կենտրոնական բանկի մասնաբաժինը: Ընդ որում, կառավարության արտաքին պարտքը հունվար-ապրիլ ամիսներին աճել է 3,3% (նախորդ տարվա աճը`5,5%), իսկ ԿԲ արտաքին պարտքը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3 2%: Տարեկան կտրվածքով կառավարության արտաքին պարտքն ավելացել է 14,3%, իսկ Կենտրոնական բանկինը`11.6%:
Իսկ ներքին պարտքի կառուցվածքում գերակշռում են պետական պարտատոմսերը, որոնց մասնաբաժինը 2016 թվականի հունվար-ապրիլին աճել է`87% -ից մինչև 89% ($ 706 մլն կամ 338 մլրդ դրամ), բացարձակ արժեքի տարեկան աճը`17,3%, իսկ միայն հունվար-ապրիլին`6.7%: Այնուհետև հաջորդում են հայկական եվրապարտատոմսերը`$ 85.1 մլն կամ 40.8 մլրդ դրամ, որոնց մասնաբաժինը 2016-ի հունվար-ապրիլին նվազել է`13% -ից մինչև 10,7%, բացարձակ արժեքի տարեկան աճը`3,7%, իսկ անկումը միայն հունվար-ապրիլին`13, 1%: Մնացածը բաժին է ընկնում երաշխիքներին (0.3%-ը կամ $ 1.9 մլն), իսկ առևտրային վարկերը զրոյացվել են:
Հիշեցնենք, որ 2016-ի հունվարի 1-ի դրությամբ Հայստանի ընդհանուր պետական պարտքը կազմել էր 2.5 տրլն դրամ կամ $ 5,1 մլրդ (2014-ին`2.1 տրլն, 2013-ին` 1,9 տրլն դրամ), որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմել էր 2.1 տրլն դրամ կամ $ 4.3 մլրդ (2014-ին`1,8 տրլն դրամ, 2013-ին` 1,6 տրլն դրամ), իսկ ներքին պարտքը` 368.4 մլրդ դրամ կամ $ 761,5 մլն (2014-ին` 311.7 մլրդ դրամ, 2013-ին` 277.7 մլրդ դրամ): Ոսկու-արտարժույթի պահուստները 2015-ին կազմել էին $ 1,8 մլրդ, 2014-ին` $ 1,5 մլրդ.դրամ, 2013-ին` $ 2,3 մլրդ.դրամ, 212-ին` $ 1,8 մլրդ.դրամ: Ոսկու-արտարժույթի պահուստները 2012-ին աճեցին 27.8%, 2014-ին նվազեցին 34.8%, 2015-ին կրկին աճեցին 20%:
Հայաստանի աճող արտաքին պարտքը և բարձր միգրացիան գնալով ավելի են խորացնում բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը, որը 2016 թվականի ապրիլի 1-ին արդեն գերազանցել է $ 1.7 հազարի շեմը, այդ թվում` միայն $ 1.5 հազարը արտաքին պարտքի գծով (2009-ին` $ 550): Հաշվի առնելով արտագաղթի իրական չափերը, ապա բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը կարող է լինել ավելի մեծ: Արտաքին պարտքի ծածկման աստիճանը ոսկու-արտարժույթի պահուստների միջոցով 2016 թվականին կազմել է 41.1%, գերազանցելով 2014-ի ցուցանիշը 39.3%-ով, բայց զիջելով 2013-ի ցուցանիշին` 57.7%-ով: ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների կարծիքով, այդ ամենը նրա արդյունքն է, քանի որ 2013 թվականին, երբ ոսկու-արտարժութային պահուստներն աճեցին 27.8%, արտաքին պարտքի աճի տեմպերը համես էին`5%, 2014 թվականին, երբ ոսկու-արտարժութային պահուստները նվազեցին 34.8%, արտաքին պարտքն աճեց 13.7%, իսկ 2015 թվականին թե պահուստները, և թե արտաքին պարտքը համապատասխանաբար աճեցին 20% և 19%: Ըստ փորձագետների կանխատեսումների, Հայաստանի արտաքին պարտքը կշրունակի աճել առնվազն մինչև 2017 թվականը: