Արմինֆո. Nordwind Airlines ավիաընկերությունը /Հյուսիսային քամի/ ընկերության պաշտոնական կայքում հայտնում է «Դոմոդեդովո՚ օդանավակայանից դեպի Երևան և Օրենբուրգ կանոնավոր չվերթերի իրականացման մասին: Չվերթեր կիրականացվեն հետևյալ ժամանակացույցով՝ 06.06.2016-ից Մոսկվա Երևան ուղղությամբ /շաբաթական 5 անգամ, երեքշաբթի և հինգշաբթի օրերից բացի/:
Nordwind Airlines-ը ռուսական չարտերային ավիաընկերություն է, որն իրականացնում է ՙՊեգաս-Տուրիստիկ՚ օպերատորի միջազգային տուրիստական չվերթերը՝ հանդիսանալով վերջինիս դուստր ընկերությունը: Ավիաընկերությունն իրականացնում է չարտերային չվերթներ Մոսկվայից և Ռուսաստանի այլ քաղաքներից դեպի Եգիպտոս, Թունիս, Վիետնամ, Թաիլանդ, Հնդկաստան, Ինդոնեզիա, Չինաստան, Մեքսիկա, Կուբա։ 2014 թ. օդանավերի պարկը համալրվել է մինչև 20 միավոր, և տեղափոխվել է 4,4 մլն ուղևոր: Օդային նավատորմը բաղկացած է Boeing 777-200ER, Boeing 767-300ER, Boeing 737-800 և Airbus A321-200 ինքնաթիռներից:
Nordwind Airlines-ն առաջատար ավիաընկերուրթյուններից մեկն է ռուսական ավիացիոն շուկայում, որը թռիչքներ է իրականացնում դեպի աշխարհի 11 երկրի 52 քաղաքներ: