Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները շարունակում են ընկնել, բայց ավելի դանդաղ տեմպերով: Այսպես, ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գներն իջել են 1.4%, նախորդ շաբաթվա 4% փոխարեն: Թանկարժեք մետաղների գների դանդաղ նվազմանը նպաստեղ պալադիումը, վայրընթաց տրենդը կտրուկ փոխարինելով վերընթաց տրենդով, իսկ ոսկու, արծաթի և պլատինի գներն իջել են աննշան չափերով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, հունիսի 6-ից 12-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 18696,93 դրամ (շաբաթվա անկումը` 1.1%), արծաթ – 246.20 դրամ է (շաբաթվա անկումը`1.7%), պլատինիում – 14920.25 դրամ (շաբաթվա անկումը`3%), պալադիում - 8351,71 դրամ (շաբաթվա աճը`0.3%):
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |