Արմինֆո. Հայաստանի դեղերը կարող են ղազախստանյան շուկա մուտք գործել՝ առանց նախնական գրանցման: Ինչպես տեղեկացնում է Ղազախստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայքը, «2014թ. դեկտեմբերի 23-ին ԵՏՄ շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական կանոնների և սկզբունքների մասին համաձայնագրին Հայաստանի միանալու մասին արձանագրության վավերացման մասին՚ օրենքի համապատասխան օրինագիծն այսօր ընդլայնված նիստի ընթացքում քննարկել է Ղազախստանի խորհրդարանի սենատի սոցիալ-մշակութային զարգացման և գիտության հարցերի հանձնաժողովը:
Նիստի ընթացքում նշվել է, որ փաստաթղթի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության դեղամիջոցները կարող են Ղազախստանի շուկա մուտք գործել՝ առանց նախնական գրանցման: «Այսօր Ղազախստանի խորհրդարանի սենատում քննարկվել է բժշկական նշանակության իրերի և դեղամիջոցների նկատմամբ ընդհանուր միասնական պահանջների վերաբերյալ ԵՏՄ համաձայնագրին Հայաստանի միանալու արձանագրության վավերացման մասին օրինագիծը՚,- նիստի ընթացքում հայտնել է Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման փոխնախարար Ելժան Բիրտանովը։
Մասնավորապես, նրա ասելով, խոսքը վերաբերում է դեղամիջոցների միասնական գրանցմանը։ «Այսինքն՝ դեղը գրանցելով ԵՏՄ անդամ երկրներից մեկում` անհրաժեշտություն չկա դրանք գրանցել այլ երկրներում։ Նվազում է արտադրողների և բիզնեսի ծանրաբեռնվածությունը, ժամկետները կրճատվում են, ինչպես նաև դեղերի մեծ հասանելիություն է ապահովվում ԵՏՄ քաղաքացիների համար՚,- պարզաբանել է նա։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |