Արմինֆո. Հայաստանում միջազգային տուրիզմը 2016 թվականին կաճի 5%: Հունիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում նման կանխատեսումով է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչության ղեկավար Մեխակ Ապրեսյանը, նշելով, որ առաջին եռամսյակում միջազգայինն տուրիզմը Հայստանում աճել է 8.6%:
«Տուրիստական հոսքերի դրական տրենդը մեծ հաշվով պայմանավորված է տուրիզմի դիվերսիֆիկացումով, և հանդիսանում է վերջին 5 տարիներին նախարարության կատարած աշխատանքների արդյունքը»,-պարզաբանել է նա, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին: Դեպի Հայաստան այցելությունների ավելացման լրացուցիչ գործոնների շարքում նա նշել է Իրանի քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների սահմանումը: «ՀՀ կառավարությունն արդեն հավանություն է տվել այդ նախաձեռնությանը: Մնում է ստորագրել համապատասխան համաձայնագիրը, որից հետո մենք, անկասկած, կարձանագրենք Իրանից այցելությունների զգալի աճ»,-նշել է նա, միաժամանակ տեղեկացնելով, որ եռամսյակի կտրվածքով Իրանից Հայաստան այցելությունների թիվն ավելացել է 40%:
Նրա խոսքով, նման միջպետական համաձայնագրեր գործում են նաև ԱՄՆ և Բրազիլիայի քաղաքացիների համար: «Ըստ կառավարության ծրագրի, այդ համաձայնագրերն ուղղված են Հայաստանի հասանելիության ապահովմանը որպես տուրիստական երկրի: Այս փուլում քննարկվում են Իրանից, ԱՄՆ և Բրազիլիայից բացի նաև այն երկրներից այցելությունների խթանումը`մուտքի արտոնագրի վերացման միջոցով»,-հավելել է նա:
Նշելով, որ ռուսաստանցի տուրիստների թիվը նախորդ տարվա բացասական տրենդի համեմատ 2016 թվականի առաջին եռամսյակում արձանագրել է 10% աճ, Մ.Ապրեսյանը հաղորդել է, որ առայժմ առջևում են այցելոյթունները Ռուսաստանից, որին հաջորդում են Վրաստանը, Իրանը և ԵՄ երկրները:
Նա նաև հաղորդել է, որ ՀՀ կառավարության և ՀԲ միջև ստորագրված վարկային պայմանագրի շրջանակներում («Տեղական տնտեսությունը և ենթակառուցվածքների զարգացումը») նախատեսվում է աջակցություն տուրիստական ենթակառուցվածքների ձևավորմանը, ինչն, անկասկած, բարենպաստ ազդեցություն կունենա դեպի Հայաստան օտարերկրյա քաղաքացիների այցելությունյերի դինամիկայի վրա:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2015 թվականի չորրորդ եռամսյակում հանրապետություն է այցելել 256 572 զբոսաշրջիկ (2015-ի հունվար-դեկտեմբերին` 1 192 120 զբոսաշրջիկ, տարեկան կտրվածքով կրճատվելով`3.2%: 2015 թվականի չորրորդ եռամսյակում տուրիստական նպատակներով Հայաստանից մեկնել է 1 310 164 մարդ (2015-ի հունվար-դեկտեմբերին`1 187 369 մարդ), 2014-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ այս թիվը նվազել է 1.3% (2015-ին`2014-ի համեմատ 0,9%): 2016 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 1 252 506 զբոսաշրջիկ (տարեկան աճը`8,6%), իսկ տուրիստական նպատակներով հանրապետությունից մեկնել է 1 227 499 մարդ (տարեկան աճը`5,9%):