
Արմինֆո. Հայաստանում կապի ոլորտի տարեկան հասույթը 2016 թվականի հունվար-ապրիլին կազմել է 49.4 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը`3,4%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հասույթի ընդհանուր ծավալում առյուծի բաժինն ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը`95.4% կամ 47,1 մլրդ դրամ, տարեկան անկումը`2,8%:
Ըստ վիճակագրության, միայն 2016-ի ապրիլին կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 12,7 մլրդ. դրամ, տարեկան անկումը` 6,4%: Ընդ որում, հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կազմել է 12 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը` 6,2%:
Համեմատության համար նշենէ, որ 2015 թվականի հունվար-ապրիլին կապի ոլորտի տարեկան հասույթը կազմել էր 51.6 մլրդ դրամ, տարեկան անկոընտ`3.4%: Իսկ ընդհանուր հասույթի ծավալնեում հեռահաղորդակցության ոլորտի մասնաբաժինը կազմել է 49 մլրդ. դրամ, տարեկան անկումը`8%: