Արմինֆո. Հայաստանում շահաբաժինները կհարկվեն: Համապատասխամ դրույթն ամրագրված է նոր Հարկային օրենսգրքում, որի քննարկումները հունիսի 13-ին շարունակվել են ՀՀ Ազգային ժողովում:
ՀՀ Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսով, վերջին 25 տարիներին շահաբաժինները չեն հարկվել, բայց դա չի ազդել ներդրումների ներգրավման վրա: Միրումյանը վստահ է, որ ներդրումների ներգրավման համար աշխատում են այլ գործոնները, այլ ոչ թե շահաբաժինների հարկումը: Ռեզիդենտների շահաբաժինների հարկումը թույլ կտա խուսափել բազմաթիվ չարաշահումներից, օրինակ, հարկերից խուսափելու նպատակով աշխատավարձերը որպես շահաբաժիններ ձևակերպումներից: Բացի այդ, անհասկանալի է մնում հարցը, թե ինչու ֆիզիկական անձի եկամուտների մի տեսակը կարող է հարկվել, իսկ մյուսը տեսակը – ոչ: Մանավանդ, որ շահաբաժինների հարկումը չի կարող էապես ազդել ներդրումների վրա:
Կառավարության առաջարկն արժանացավ ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի խիստ քննադատությանը, ով նոր Հարկային օրենսգրքում հարկերի բարձրացում է տեսնում վեց ուղղություններով: Նա նշել է, որ եթե Հարկային օրենսգիրքն ընդունվեր անցյալ տարի, ապա դա կապահովեր 40 մլրդ.դրամի լրացուցիչ հարկային մուտքեր: Նրա խոսքով, ներառվել է բաժնետոմսերի և շահաբաժինների հարկման դրույթը, ավելացվել է բենզինի և ծխախոտի ակցիզային հարկը, նոտարների ու անհատ ձեռներեցների համար սահմանվել է ամսական 5 հազար դրամ շահութահարկ և այլն: Պատգամավորը նշել է, որ շահաբաժինների հարկումը հանդիսանում է կրկնակի հարկում, ինչն անթույլատրելի է:
RUB | 4.02 | 0.00 |
USD | 387.42 | 0.49 |
EUR | 425.54 | 1.27 |
GBP | 507.44 | 2.03 |
CAD | 284.03 | -0.71 |
JPY | 26.20 | 0.17 |
CNY | 54.93 | -0.20 |
CHF | 452.43 | 1.09 |