Արմինֆո. 2016 թվականի հունվար-ապրիլին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի ոլորտում հասույթը նվազել է 0.7% (նախորդդ տարվա անկումը` 7.6%), մինչև 601 մլրդ. դրամ ($ 1.2 մլրդ): Դրան հաջողվեց հասնել մեծածախ առևտրի բարելավման շնորհիվ: Մասնավորապես, մեծածախ առևտուրը հունվար-ապրիլին ցուցադրել է տարեկան 5.7% աճ, մինչև 240.5 մլրդ.դրամ ($494 մլն), նախորդ տարվա 8.7% անկման փոխարեն: Միայն 2016-ի ապրիլին ապրանքաշրջանառությունը Հայաստանում նվազել է 2.4%, մինչև 165.6 մլրդ. դրամ ($ 344 մլն):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, մանրածախ առևտուրը 2016 թվականի հունվար-ապրիլին դանդաղեցրել է անկումը 4.6%, կազմելով 341.4 մլրդ. դրամ ($702 մլն դոլար): Միայն ապրիլին, մանրածախ առևտրի հասույթն աճել է`0.1%, մինչև 92.6 մլրդ դրամ ($ 192,4): Դրա կառուցվածքում մանրածախ առևտրի շրջանառությունը հիմնականում ապահովել են խանութները (այդ թվում`սուպերմարկետները) - 258 մլրդ դրամ կամ 75,7% (տարեկան աճը`1.7%) և առևտրի մյուս օբյեկտները - 45,6 մլրդ դրամ կամ 13.4% (տարեկան անկումը`29.2%), որին հաջորդում են սպառողական շուկաները - 22,9 մլրդ կամ 6.7% (տարեկան անկումը`6.5%), կրպակները - 8.8 մլրդ կամ 2.6% (տարեկան անկումը`4,1%) և գյուղատնտեսական շուկաները - 5.5 մլրդ.դրամ կամ 1.6% (տարեկան աճը` 1,5%):
Ավտոմեքենաների առքի / վաճառքի ծավալը 2016 թվականի հունվար ապրիլին կտրուկ դանդաղեցրել անկման տեմպերը, մինչև 1.5%, կազմելով 19.2 մլրդ. դրամ ($ 39.4 մլն): Միայն ապրիլին ավտոմեքենաների առևտրի ծավալն ավելացել է 31.7%, մինչև 6.4 մլրդ. դրամ ($13,2 մլն):
Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության կառուցվածքում առյուծի բաժինն (56,8%) ընկնում մանրածախ առևտրի, 40% -ը` մեծածախ առևտրին, իսկ 3.2% -ը` ավտոմեքենաների առևտրին:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2016 թվականի հունվար-ապրիլին կազմել է 486.82 դրամ / $ 1, միայն ապրիլին`481.27 դրամ / $ 1, 2015-ի հունվար-ապրիլին`476.46 / $ 1, իսկ 2015-ի ապրիլին` 474.07 դրամ / $ 1:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |