Արմինֆո. «Ամերիա» ընկերությունների խմբի անդամ AmeriaGroupInc ընկերության գրասենյակում (ԱՄՆ) ամփոփվեցին ս.թ. մարտի 18-ին հայտարարված մրցույթի արդյունքները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մրցույթի հաղթողները` ԱՄՆ-ի մեր հայրենակիցներ Սամվել Հարությունյանը, Ռուզաննա Սարգսյանը և Վարդգես Ղարիբյանն արժանացան ԱՄՆ-Հայաստան ինքնաթիռի տոմսի:
Աղբյուրի համաձայն, AmeriaGroupInc ընկերության կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում կատարելով առնվազն 3 փոխանցում AmeriaGroupInc-ի գրասենյակից դեպի Հայաստան, մեր հայրենակիցները հնարավորություն ունեին շահելու Հայաստան տանող ինքնաթիռի 3 տոմսերից մեկը, ընդ որում տոմսերից մեկը շահելու էր ամենամեծ դրամական փոխանցում (կատարած բոլոր փոխանցումների հանրագումարը) կատարած անձը, իսկ մյուս երկու հաղթողն ընտրվելու էր առնվազն 3 փոխանցում կատարած հաճախորդներից՝ AmeriaGroupInc ընկերության գրասենյակում կայացած խաղարկության արդյունքներով: (Մրցույթի մանրամասները` AmeriaGroupInc ընկերության կայքում` www.ameriagroupinc.com և Ամերիաբանկ ՓԲԸ Facebook-յան պաշտոնական էջում):
Նշենք, որ 2016թ. սկզբին AmeriaGroupInc ընկերությունը ներդրել է ֆիզիկական անձանց միջև դրամական փոխացնումների կատարման նոր համակարգ, որի միջոցով հնարավոր է ԱՄՆ-ից 15 րոպեի ընթացքում կատարել դրամական փոխանցումներ դեպի Հայաստան և աշխարհի 120-ից ավել երկրներ: Նշենք, որ փոխանցումների համար գործում են միջնորդավճարի ցածր սահմանաչափեր, մասնավորապես` մինչև 100 ԱՄՆ դոլարի չափով փոխանցման դեպքում միջնորդավճարը կազմում է 2 ԱՄՆ դոլար, իսկ 100 ԱՄՆ դոլարից ավել գումար փոխանցելու դեպքում՝ ընդամենը 2%: Տեղեկացնենք նաև, որ դրամական փոխանցումներն իրականացվում են SIGUE վճարահաշվարկային համակարգի միջոցով:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |