Արմինֆո. Հայաստանի Բանկերի միության ղեկավար Սամվել Ճզմաչյանը գտնում է, որ երկրի պետական բյուջեի համալումը պետք է ապահովվի տնտեսության զարգացման, այլ ոչ թե հասարակ թվաբանական գործողությունների միջոցով, որոնք արտացոլված են նոր Հարկային օրենսգրքում:
Մեկնաբանելով նոր Հարկային օրենսգրքով նախատեսված աճող եկամտահարկը, Ճզմաչյանը նշել է եկամտահարկի գծով յուրաքանչյուր աշխատողի բեռնվածությունը կարող է լինել ոչ այնքան նշանակալից: «Սակայն, դա կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ բնակչության համար»,-հայտարարել է բանկիրը: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, եկամտահարկի մեծացումը կնպաստի աշխատավարձային «ստվերի» ավելացմանը, ինչպես նաև աշխատավարձը ծրարների մեջ վճարելու պրակտիկային:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ՊԵԿ պետի տղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ ներկայիս 187 հազար դրամ միջին աշխատավարձի պայմաններում (ընթացիկ փոխարժեքով մոտ 390 դոլար), եկամտահարկ կարելի է վճարելի մի փոքր ավելի քիչ (նախկին 47000 դրամի փոխարեն 46360 դրամ): Հարկային բեռնվածությունը կհավասարվի 204 հազար դրամ աշխատավարձի ժամանակ, իսկ հետո կսկսի բարձրանալ: Այլ խոսքերով, միջին աշխատավարձ ստացողները կվճարեն 340 հազար դրամով ավելի պակաս եկամտահարկ, իսկ այնուհետև կսկսի բարձրանալ: Ներկայումս մինչև 120 հազար աշխատավարձ ստացողներն ամսական վճարում են 24.4%, 120-ից մինչև 2 մլն.դրամ ստացողները` 26%, 2 մլն.դրամից ավելի ստացողները` 36%: Այսինքն, հարկը զգալիորեն բարձրանում է միայն 2 մլն.դրամի ժամանակ: Նման աշխատավարձ հանրապետությունում ստանում է մոտ 800 մարդ: Իսկ մինչ այդ հարկը գործնականում չէր աճում (24.4-ից մինչև 26%), այսինքն, պրոգրեսիվ սանդղակ չկար, նշել է Միրումյանը: Դրա համար էլ Հարկային օրենգրքով առաջարկվում է մի փոքր իջեցնել համեմատաբար ցածր աշխատավարձերի հարկերը և բարձրացնել բարձր աշխատավարձերի հարկերը: Այսպես, մինչև 120 հազար դրամ աշխատավարձի դեպքում թող վճարվի ոչ թե 24.4%, այլ 23%, 120-ից մինչև 1 մլն.դրամի դեպքում` 28%, իսկ 1 մլն. դրամից բարձր աշխատավարձի դեպքում` 33%: Ինչպես և նախկինում էր, տոկոսադրույքները թող ուժի մեջ մտնեն աճողական կարգով: Այսինքն, ամսական 1.5 մլն. դրամ ստացողը թող առաջին 120 հազարի դիմաց վճարի 23%, հաջորդ 880 հազար դրամի դիմաց` 28%, իսկ 1 մլն.դրամը գերազանցող գումարի դիմաց` 33%:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքի նախագիծը: Ծրագիրն ընդունվեց ձայների` 68 «կողմ», 21 «դէմ» և 18 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: Օրինագծին դեմ հանդես եկան բոլոր կուսակցությունները, բացի Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Նույնիսկ ՀՅԴ Դաշնակությունը, որը հանդիսանում է իշխող կոալիցիայի մաս, հայտարարել էր, որ համաձայն չէ նախագծի հետ: Օրենսգրքի 2-րդ ընթերցումը նախատեսվում է աշնանը: