Արմինֆո. Հայաստանի տնտեսական աճը 2016 թվականին ակնկալվում է 1.9%, իսկ 2017-2018 թվականներին կարագանա մինչև 2.8-2.9%: Այս մասին հունիսի 17-ին Հայկական տնտեսագիտական միության նախաձեռնությամբ կազմակերպված ամենամյա գիտաժողովում հայտարարել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլլին:
«Վատ ցուցանիշներ չեն, եթե համեմատենք տարածաշրջանի մյուս երկրների հետ: Բայց Հայաստանի տնտեսական աճն ավելի դանդաղ էր, քան ակնկալում էինք»,-ընդգծել է նա, նշելով որ այս փուլի հիմնական խնդիրը ջանքերի միավորումն է`զարգացման հիմնական ուղղությունները որոշելու համար: Նա ընդգծել է տնտեսագետների կողմից կատարված հետազոտոթյունների կարևորությունը, որոնց արդյունքները կնպաստեն տնտեսական ավելի արդյունավետ քաղաքականության մշակմանը, ինչպես կառավարական կառույցների, այնպես է մասնավոր հատվածի համար:
Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ ՄԻնասյանը: Նա նշել է. «Շատ կարևոր է, որ գիտաժողովի բացումը տեղի է ունենում ԵՊՀ տնտեսական ֆակուլտետում, ինչը հերթական անգամ հաստատում է, որ ցանկացած գաղափար, հետազոտություն կամ լուծում գիտական տեսանկյունից քննարկման կարիք ունի, ինչն էլ իր հերթին կարող է դառնալ տնտեսական քաղաքականության իրականացման հիմքը»:
Ամենամյա գիտաժողովը Հայաստանում անց է կացվում արդեն 6-րդ անգամ, ՀՏՄ և ԵՊՀ նախաձեռնությամբ: Այս տարի միջոցառումը տեղի կունենա հունիսի 17-19-ը, որի շրջանակներում տեղի կունենա ամփոփիչ կոնֆերանս, որտեղ մասնակիցները կներկայացնեն տնտեսագիտական ոլորտի գիտական աշխատանքներ և զեկույցներ: Ինչպես նշել է ՀՏՄ նախագահ AEA Ալեքսանդր Գրիգորյանը, գիտաժողովի մասնակիցների աշխարհագրությունը գնալով մեծացնում է, և այս տարի միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ`ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Չեխիայից և Ռուսաստանից: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀՏՄ ղեկավարը նշել է, որ ֆորումը նախատեսված չէ լուծելու կոնկրետ խնդիրներ, որոնք ծառացել են երկրի տնտեսութան առջև, այլ, ավելի շուտ, նպաստում է փորձագետների կողմից տնտեսական և պետական քաղաքականության բաց քննարկումների համար միասնական հարթակի ստեղծմանը: «Սա բացառապես գիտական նախաձեռնություն է»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ ՀՏՄ-ն շահույթ չհետապնդող անկուսակցական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Հայաստանում, 2006 թվականին: Կազմակերպության նպատակն է – նպաստել տնտեսական կրթությանը, խրախուսել տնտեսական գործունեությանն ուղղված հետազոտություններին, համագործակցության զարգացմանը տնտեսական հատվածի գիտական, հասարակական և մասնավոր փորձագետների, միջազգային գիտնականների և դասախոսների, ինչպես նաև կրթական և հետազոտական հաստատությունների միջև: