Ուրբաթ, 17 Հունիսի 2016 20:42
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի պատվիրակությանը

Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱԶԲ-ի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը, ողջունելով հյուրերին և գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության կապակցությամբ, նշել է. «Արդեն ավելի քան 10 տարի է, ինչ համագործակցում ենք Ասիական զարգացման բանկի հետ: Այդ 10 տարվա ընթացքում բանկի կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Հայաստանում, տարեցտարի ընդլայնվել է Հայաստանի ծրագրերի պորտֆելը: Միայն սուվերեն ծրագրերի մասով 1 միլիարդ ԱՄՆ դոլարին հասնող ու 3 տասնյակից ավելի գործառնությունների շրջանակում միասնական ջանքերի շնորհիվ կարևոր ու լայնածավալ ծրագրեր ենք կյանքի կոչել էներգետիկ, տրանսպորտային ու ջրային ենթակառուցվածքների ոլորտներում, բիզնեսի ու ներդրումների խթանման և այլ բնագավառներում: Բոլոր ծրագրերը շոշափելի ներդրում են ունեցել մեր երկրի տնտեսական աճի ու զարգացման հեռանկարի, ինչպես նաև ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման, բնակչության կյանքի որակի բարելավման տեսանկյունից»:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանում վերջին շրջանում արձանագրված տնտեսական զարգացման միտումներին և նշել, որ անգամ արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պայմաններում կառավարության ձեռնարկած արդյունավետ քայլերի շնորհիվ հնարավոր է դարձել խուսափել ոչ ցանկալի զարգացումներից և 2015 թ. եզրափակել 3 տոկոս տնտեսական աճով, արտահանման շուկաների որոշակի դիվերսիֆիկացմամբ և ֆինանսական կայունության պահպանմամբ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2016 թ. առաջին 5 ամսվա համար տնտեսական ակտիվությունը կազմել է 6 տոկոս, ինչին նպաստել են ծառայությունների, արդյունա­բերության և գյուղատնտեսության ճյուղերի աճերը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը` երկրի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ, և այս առումով կարևորել ՀՀ-ում մասնավոր հատվածի համար հավասար մրցակցային պայմանների բարելավումը՝ անհրաժեշտ համարելով այդ գործընթացում, ինչպես նաև մեր երկրում բարեփոխումների իրականացման օրակարգի մշակման գործում նաև ԱԶԲ-ի փորձագիտական ու խորհրդատ­վական աջակցությունը:

ԱԶԲ-ի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գրասենյակի գործադիր տնօրեն Ժոնգվինգ Վանգը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության և համատեղ ծրագրերին տրված գնահատականի, ՀՀ տնտեսության համապարփակ  ներկայացման համար և նշել, որ առաջին անգամ են նման ներկայացուցչական պատվիրակությամբ այցելում Հայաստան: «Թույլ տվեք մեր պատվիրակության անունից շնորհավորել ՀՀ կառավարությանը՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանում գրանցված սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների և հատկապես 2015 թ. և 2016 թ. առաջին 5 ամսվա ընթացքում արձանագրված առաջընթացի համար: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ ԱԶԲ-ն լինելու է ձեր գործընկերը, և մենք շարունակելու ենք օժանդակությունը Հայաստանին»: Նա բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և  ԱԶԲ-ի անունից ավելի շատ աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնել: Պարոն Վանգն անդրադարձել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև 2014-2018 թթ. համագործակցության ռազմավարության առաջնահերթություններին և նշել, որ բանկի թիմը սերտորեն համագործակցում է Հայաստանի իր գործընկերների հետ: Նա տեղեկացրել է, որ Թբիլիսի-Երևան ճանապարհին պատվիրակությունը ծանոթացել է Մ6 մայրուղու՝ լայն թափով ընթացող շինարարական աշխատանքներին, այցելել է նաև դպրոցների սեյսմակայունության ծրագրի թեկնածու դպրոցներից մեկը, հանդիպել աշակերտներին և ուսուցիչներին և իրենց գոհունակությունն են հայտնում աշխատանքների ընթացքի կապակցությամբ: Անդրադառնալով Հայաստանի բարեփոխումների օրակարգին՝ պարոն Վոնգը նշել է, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է ոչ միայն ֆինանսական, այլև փորձագիտական աջակցություն տրամադրել մեր երկրին և ծառայություններ մատուցել: Նրա խոսքով՝ ԱԶԲ-ն հատուկ շեշտադրում է կատարում պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացման վրա և պատրաստ է աջակցել մասնավոր հատվածի զարգացմանը պետություն-մասնավոր հատված գործընկերության միջոցով:

Իր հերթին ԱԶԲ-ի՝ Հայաստանը ներկայացնող խմբի գործադիր փոխտնօրեն Մարիո Դի Մայոն նշել է, որ իր համար բարձր պատիվ է ներկայացնել Հայաստանը ԱԶԲ-ի տնօրենների խորհրդում, և ինքը կգործադրի առավելագույն ջանքերը երկկողմ գործակցությունը խորացնելու համար: Պարոն Դի Մայոն բարձր է գնահատել ՀՀ կառավարության հմուտ մակրոտնտեսական կառավարումը արտաքին տնտեսական բարդ մարտահրավերների պայմաններում և նշել, որ առկա են մեծ հնարավորություններ՝ ՀՀ-ԱԶԲ արդյունավետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու համար:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ իրականացվող և քննարկվող բոլոր ծրագրերն ու նախագծերը մեր երկրի տնտեսության զարգացման տեսանկյունից՝ նշելով, որ դրանք գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ի տնօրենների խորհրդի պատվիրակությանը Հայաստան այցելելու համար և վերահաստատել ՀՀ կառավարության՝ բանկի հետ գործընկերությունը շարունակելու և խորացնելու պատրաստակամությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանն ու Բրազիլիան մտադիր են ամրապնդել առևտրատնտեսական կապերըՀայաստանն ու Բրազիլիան մտադիր են ամրապնդել առևտրատնտեսական կապերը
Հայաստանը ՀԲ-ից 92,3 մլն եվրո վարկ կստանա բյուջեի դեֆիցիտը ծածկելու համարՀայաստանը ՀԲ-ից 92,3 մլն եվրո վարկ կստանա բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար
Amazon Web Service-ը կօգնի Հայաստանին վերականգնել և թվայնացնել հին կինոժապավեններըAmazon Web Service-ը կօգնի Հայաստանին վերականգնել և թվայնացնել հին կինոժապավենները
FlyOne Armenia-ն թռիչքային քարտեզը համալրում է ռուսական նոր քաղաքներովFlyOne Armenia-ն թռիչքային քարտեզը համալրում է ռուսական նոր քաղաքներով
Էներգակիրների գների նվազումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա. ՊարսյանԷներգակիրների գների նվազումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա. Պարսյան
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են էներգետիկ, ջրային և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են էներգետիկ, ջրային և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրիԱմերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Փորձագետ. Փորձագետ. "Չոր նավահանգիստ" նախագծի արժեքը գերազանցում է 100 մլն դոլարը
Գյումրիի Գյումրիի "չոր նավահանգստի" թուրքական սահմանին մոտ գտնվելը և առավելություն է, և՝ մարտահրավեր. փորձագետ
Հայաստանի ֆոնդային բորսան ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առևտրային համակարգ՝ AMXTraderՀայաստանի ֆոնդային բորսան ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առևտրային համակարգ՝ AMXTrader
ՄՖԿ-ը տպավորիչ է համարում Հայաստանի 2022 թվականի տնտեսական ցուցանիշներըՄՖԿ-ը տպավորիչ է համարում Հայաստանի 2022 թվականի տնտեսական ցուցանիշները
Հայաստանում ցանկանում են բելառուսական ընկերությունների տեսնել շինարարական աշխատանքներումՀայաստանում ցանկանում են բելառուսական ընկերությունների տեսնել շինարարական աշխատանքներում
Նախարար. Հայաստանի իշխանությունները մտադիր են ՀՆԱ-ում ներդրումների ծավալները հասցնել 25%-իՆախարար. Հայաստանի իշխանությունները մտադիր են ՀՆԱ-ում ներդրումների ծավալները հասցնել 25%-ի
Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս ԲանկումԷօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում
FlyOne Armenia-ն գործարկում է ուղիղ չվերթներ Երևան–Լառնակա–Երևան ուղղությամբFlyOne Armenia-ն գործարկում է ուղիղ չվերթներ Երևան–Լառնակա–Երևան ուղղությամբ
Վահան Քերոբյան. Հիփոթեքային վարկերի պետական սուբսիդավորման ծրագրով 2022 թվականին վարկառուներին վերադարձվել է 40 մլրդ դրամՎահան Քերոբյան. Հիփոթեքային վարկերի պետական սուբսիդավորման ծրագրով 2022 թվականին վարկառուներին վերադարձվել է 40 մլրդ դրամ
Հայաստանի և Բելառուսի փոխվարչապետները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղություններըՀայաստանի և Բելառուսի փոխվարչապետները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները
Հայ գինեգործները Դյուսելդորֆում մասնակցում են ProWein գինու և խմիչքի միջազգային ցուցահանդեսինՀայ գինեգործները Դյուսելդորֆում մասնակցում են ProWein գինու և խմիչքի միջազգային ցուցահանդեսին
Ակբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրումԱկբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրում
Փոխվարչապետն ու ԱՄՀ առաքելության ղեկավարն անդրադարձել են վերջին մակրոտնտեսական գործընթացներինՓոխվարչապետն ու ԱՄՀ առաքելության ղեկավարն անդրադարձել են վերջին մակրոտնտեսական գործընթացներին
Վահան Քերոբյան. Էկոնոմիկայի նախարարությունը երկրում անգլիական իրավունքի իրավազորություն ստեղծելու վերաբերյալ սահմանադրական օրենք է մշակելՎահան Քերոբյան. Էկոնոմիկայի նախարարությունը երկրում անգլիական իրավունքի իրավազորություն ստեղծելու վերաբերյալ սահմանադրական օրենք է մշակել
ՀՀ ԱԳՆ. Սյունիքում նախագծերի իրականացման նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական, ամերիկյան եւ կանադական ընկերությունների կողմիցՀՀ ԱԳՆ. Սյունիքում նախագծերի իրականացման նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական, ամերիկյան եւ կանադական ընկերությունների կողմից
«Էնթերփրայզ Արմենիա»-ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 2,4-3,2 մլրդ դոլար եւ ներառում է 40 նախագիծ«Էնթերփրայզ Արմենիա»-ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 2,4-3,2 մլրդ դոլար եւ ներառում է 40 նախագիծ
2022 թվականին, 2021 թվականի համեմատ, ՌԴ-ում միգրացիոն հաշվառման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը 15%-ով նվազել է. ACSES2022 թվականին, 2021 թվականի համեմատ, ՌԴ-ում միգրացիոն հաշվառման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը 15%-ով նվազել է. ACSES
Փոխվարչապետն ու ԱԱՊ-ի ներկայացուցիչները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրաՓոխվարչապետն ու ԱԱՊ-ի ներկայացուցիչները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Վրաստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
"Ռոստելեկոմը" մտափոխվել է վաճառել հայկական GNC-Alfa օպերատորը
Կառավարությունում քննարկվել են լրացուցիչ եկամուտների գեներացման ուղիներըԿառավարությունում քննարկվել են լրացուցիչ եկամուտների գեներացման ուղիները
Երևանում տեղի կունենա Երևանում տեղի կունենա "Կովկաս. շինարարություն և վերանորոգում էքսպո 2023" 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
2023 թվականին ջրի սակագնի աճը կփոխհատուցվի հարկատուների հաշվին2023 թվականին ջրի սակագնի աճը կփոխհատուցվի հարկատուների հաշվին
Ճանապարհային դեպարտամենտ. Տրանշ 2-ի (Հյուսիս-Հարավ) հատվածում տեխնիկական հսկողությունն ու ինժեներական աշխատանքները կիրականացնեն ֆրանսիական «Էջիս Ինթերնեյշնլ» և գերմանական  «Կոքս Կոնսալթ»  ընկերություններըՃանապարհային դեպարտամենտ. Տրանշ 2-ի (Հյուսիս-Հարավ) հատվածում տեխնիկական հսկողությունն ու ինժեներական աշխատանքները կիրականացնեն ֆրանսիական «Էջիս Ինթերնեյշնլ» և գերմանական  «Կոքս Կոնսալթ»  ընկերությունները
UNCCD-ի պատվիրակությունը հանդիպում է անցկացրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունումUNCCD-ի պատվիրակությունը հանդիպում է անցկացրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում
Վահան Քերոբյան. Թուրքիան ակտիվորեն Հայաստանից ոսկի է գնում, իսկ մյուս ապրանքներին ընտրովի է վերաբերվումՎահան Քերոբյան. Թուրքիան ակտիվորեն Հայաստանից ոսկի է գնում, իսկ մյուս ապրանքներին ընտրովի է վերաբերվում
Red Wings-ը Երևանից դեպի Ուֆա չվերթներ է գործարկումRed Wings-ը Երևանից դեպի Ուֆա չվերթներ է գործարկում
ՊԵԿ-ը բացահայտել է ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքըՊԵԿ-ը բացահայտել է ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքը
Տարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվելՏարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվել
Մ.Գալստյան. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ճնշումները շարունակում են թուլանալՄ.Գալստյան. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ճնշումները շարունակում են թուլանալ
ԱՍՀՆ. Այսուհետ կենսաթոշակային տարիքի անցումը հիմք չի հանդիսանա աշխատանքային պայմանագիրը խզելու համարԱՍՀՆ. Այսուհետ կենսաթոշակային տարիքի անցումը հիմք չի հանդիսանա աշխատանքային պայմանագիրը խզելու համար
Մշակվում է Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջեւ համագործակցության նոր ռազմավարությունՄշակվում է Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջեւ համագործակցության նոր ռազմավարություն
ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրինԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
Հայաստանի ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքն առայժմ պահպանում է 10.75%-ի մակարդակումՀայաստանի ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքն առայժմ պահպանում է 10.75%-ի մակարդակում
Ամերիաբանկի և SPRING PR ընկերության կազմակերպչական աջակցությամբ ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի Ամերիաբանկի և SPRING PR ընկերության կազմակերպչական աջակցությամբ ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի "Doing Digital - բացահայտելով թվային ապագան" առաջին ֆորումը
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են վերականգնվող էներգիայի և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են վերականգնվող էներգիայի և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հնարավորությունները
Վահան Քերոբյան. Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ռուսաստանցի ռելոկանտների կողմից գրանցվել է 7 328 ընկերություն եւ ԱՁՎահան Քերոբյան. Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ռուսաստանցի ռելոկանտների կողմից գրանցվել է 7 328 ընկերություն եւ ԱՁ
«DigiTec»–ում Ակբա բանկը ներկայացրել է ֆինտեխ ոլորտի եզակի լուծումներ«DigiTec»–ում Ակբա բանկը ներկայացրել է ֆինտեխ ոլորտի եզակի լուծումներ
Ընթացիկ տարում պահանջարկն աստիճանաբար կկայունանա, իսկ Հայաստանի տնտեսության աճը կկազմի 4,2 տոկոս. ԵԱԶԲԸնթացիկ տարում պահանջարկն աստիճանաբար կկայունանա, իսկ Հայաստանի տնտեսության աճը կկազմի 4,2 տոկոս. ԵԱԶԲ
Համաշխարհային տնտեսության ռեցեսիայի ռիսկերը մնում են էական. ԵԱԶԲՀամաշխարհային տնտեսության ռեցեսիայի ռիսկերը մնում են էական. ԵԱԶԲ
Մեկնարկել է Կոնվերս Բանկի՝ կանանց միամսյակին նվիրված արշավըՄեկնարկել է Կոնվերս Բանկի՝ կանանց միամսյակին նվիրված արշավը
"ՄՏՍ Հայաստան" - ը փոխում է սեփականատիրոջը
Նախկին վարչապետը հայտարարում է 2018-2022թթ. բնակչության կենսամակարդակի բացարձակ նվազման մասինՆախկին վարչապետը հայտարարում է 2018-2022թթ. բնակչության կենսամակարդակի բացարձակ նվազման մասին
Փոխվարչապետ. Հայաստանը տնտեսության հիմնական հատվածների արդիականացման եւ նորարարական վերազինման ճանապարհին էՓոխվարչապետ. Հայաստանը տնտեսության հիմնական հատվածների արդիականացման եւ նորարարական վերազինման ճանապարհին է
Կարեն Քարամյան. Ամերիաբանկի բիզնես վարկերի 70% - ը տրամադրվում է Ameria Business առցանց հարթակի միջոցովԿարեն Քարամյան. Ամերիաբանկի բիզնես վարկերի 70% - ը տրամադրվում է Ameria Business առցանց հարթակի միջոցով
Ամերիաբանկի տիեզերական տաղավարը DigiTec-ում: թվային ծառայություններ, խորհրդատվություն, խաղարկություն, բարեգործություն, քննարկումներԱմերիաբանկի տիեզերական տաղավարը DigiTec-ում: թվային ծառայություններ, խորհրդատվություն, խաղարկություն, բարեգործություն, քննարկումներ
Հայաստանը մտադիր է բանակցություններ սկսել Հնդկաստանի հետ՝ Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի կառուցման նախագծում ֆինանսավորում ներգրավելու համարՀայաստանը մտադիր է բանակցություններ սկսել Հնդկաստանի հետ՝ Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի կառուցման նախագծում ֆինանսավորում ներգրավելու համար
Հայկ Եսայան. Team խմբում միշտ կան ու կլինեն նորարարական լուծումներՀայկ Եսայան. Team խմբում միշտ կան ու կլինեն նորարարական լուծումներ
IDBank-ը՝ DigiTec էքսպոյի մասնակիցIDBank-ը՝ DigiTec էքսպոյի մասնակից
Team Telecom Armenia-ն Հայաստանի կապի օպերատորներից առաջինը կապահովի 5G ցանցի հասանելիությունTeam Telecom Armenia-ն Հայաստանի կապի օպերատորներից առաջինը կապահովի 5G ցանցի հասանելիություն
Վահան Քերոբյան. Հայկական ընկերություններն լիարժեք չեն օգտագործում հնարավորությունները՝ իրենց աշխատանքում նորարարությունների կիրառման համատեքստումՎահան Քերոբյան. Հայկական ընկերություններն լիարժեք չեն օգտագործում հնարավորությունները՝ իրենց աշխատանքում նորարարությունների կիրառման համատեքստում
Թունյանը՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պահպանելու պարտավորության վերաբերյալ ԱՄՆ-ի կոչի մասին. կառավարությունում այդ ամենը հաշվի է առնվումԹունյանը՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պահպանելու պարտավորության վերաբերյալ ԱՄՆ-ի կոչի մասին. կառավարությունում այդ ամենը հաշվի է առնվում
Ինչպես է փոխվել միջին աշխատավարձ ստացող քաղաքացու կենսամակարդակը վերջին տարումԻնչպես է փոխվել միջին աշխատավարձ ստացող քաղաքացու կենսամակարդակը վերջին տարում
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
23.03.2023
RUB5.100.06
USD388.330.16
EUR422.313.40
GBP477.370.43
CAD283.930.59
JPY29.580.35
CNY56.520.03
CHF423.622.61