Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նիստին հայտարարել է, որ Ռուսաստանը և Եվրասիական տնտեսական միության երկրներն առաջարկում են ստեղծել նոր տնտեսական միություն՝ Եվրասիական գործընկերություն, որի մեջ կմտնեն Չինաստանը, Պակիստանը, Հնդկաստանը, Իրանը, ԱՊՀ երկրները և այլ պետություններ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՙԱռաջարկում ենք մտածել Եվրասիական մեծ գործընկերության ձևավորման մասին՝ Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև այն երկրների մասնակցությամբ, որոնց հետո արդեն սերտ հարաբերություններ են հաստատվել՚,-ասել է ՌԴ նախագահը: Նրա խոսքով, նոր միության ստեղծման շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսին: ՙՄեր չինացի գործընկերների հետ ծրագրում ենք պաշտոնական մեկնարկ տալ բանակցություններին՚,- նշել է նա: Այդ հարցը կբարձրացվի նաև սեպտեմբերին Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ:
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

