Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը համարում է, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մեծ դիվիդենտներ է բերել Հայաստանին՝ չնայած այդ միության հասցեին այսօր հնչող սուր քննադատությանը:
«Այդ ամբողջ քննադատությունը Եվրասիական տնտեսական միության հասցեին միանգամայն անհիմն էե, - երեքշաբթի օրը «Ազատությանե հետ զրույցում հայտարարել է դեսպանը՝ հիմնավորելով. «Արդյունքներն են․ մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին ամիսներին աճել է ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև, ինչպես միանշանակորեն հայտարարվեց երեկ Սանկտ Պետերբուրգում երկու նախագահների զրույցի ժամանակ՚:
Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ արևմտյան ապրանքների փոխարեն ռուսաստանյան շուկա ավելի մեծ ծավալով ապրանքներ կներմուծվեն ԵԱՏՄ անդամ երկրներից, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանք Հայաստանից:
Ի պատասխան հարցին՝ արդյոք իրականությանը համապատասխանում է տարածված կարծիքը, թե հայկական գյուղմթերքը այդպես էլ չի կարողացել լրացնել ռուսաստանյան շուկայում առաջացած բացը, Վոլինկինն ասել է․ «Միանշանակ է, որ անցյալ տարի հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը հսկայական աճ է արձանագրել: Պարզապես Հայաստանը փոքր երկիր է և չի կարող ամբողջովին գրավել ռուսաստանյան շուկանե:
Անդրադառնալով ռուս-վրացական սահմանին բեռնատարների կիլոմետրանոց հերթերին՝ դեսպանը հավաստիացրել է «Բոլորովին վերջերս որոշում է կայացվել, որ Հայաստանի համար պետք է առանձնացվի հատուկ գիծե:
Ինչ վերաբերում է Ռուսաստանը Հայաստանին կապող երկաթուղուն, որը անցնում է Աբխազիայի տարածքով, դեսպանը փոխանցել է, որ այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ ընթանում են, և Հայաստանի համար անչափ կարևոր այդ երկաթգիծը ապագայում կարող է վերաբացվել:
Սանկտ Պետերբուրգում Պուտին - Սարգսյան - Ալիև հանդիպման մասին հարցին Իվան Վոլինկինն արձագանքել է «Հանդիպումը նորմալ է անցել: Դրա վերաբերյալ բոլոր մեկնաբանությունները տվել է Սերգեյ Վիկտորովիչ Լավրովըե:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |