Արմինֆո. Համակարգչային անվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիաե ընկերությունը հունիսի 24-ին՝ ժամը 14:00-18:00-ը, Երևանի «Արմենիա Մարիոթե հյուրանոցի «Արարատե սրահում ֆինանսական կազմակերպությունների համար կանցկացնի «Հայացք ֆինանսական անվտանգությանըե թեմայով գործնական սեմինար։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, սեմինարին կմասնակցեն ֆինանսական հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները (բանկեր, վարկային կազմակերպություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդեր, ներդրումային ընկերություններ, բջջային կապի և ինտերնետի օպերատորներ);
Աղբյուրի համաձայն, սեմինարը կվարեն «Կասպերսկի Լաբորատորիաե-ի առաջատար մասնագետները։ Միջոցառման բացումը կկատարի Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիաե-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը՝ ներկայացնելով «Ինֆորմացիոն անվտանգության խնդիրները ֆինանսական ոլորտումե։ Այնուհետև ելույթ կունենա նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Բուլատ Սիրաևը։ Նրա զեկուցման թեման է. «Ֆինանսական կազմակերպությունների վրա թիրախային գրոհներ։ Ֆինանսական ինդուստրիայի գլոբալ պաշտպանություն՝ տվյալների մշակման կենտրոնից մինչև բանկոմատե։ Զեկուցումների նիստը «Ֆինանսական խարդախությունները և դրանց դեմ պայքարի միջոցները։ Հեռավար բանկային սպասարկման պաշտպանությունը և ֆինանսական գործարքներըե թեմայով կեզրափակի նախավաճառքային աջակցության ճարտարագետ Ալեքսեյ Կալիննիկովը։ Բուլատ Սիրաևը կվարի նաև Kaspersky Interactive Protection Simulation ֆինանսական հաստատությունների համար բնիզնես-խաղը։
«Հայաստանում վերջին տարվա ընթացքում ավելի հաճախակի են դարձել ֆինանսական կիբեռհանցագործությունները, և չարագործները դիմում են ինչպես ֆինանսական կազմակերպությունների օգտվողներին, այնպես էլ հենց ֆինանսական հաստատությունները թալանելու ավելի ու ավելի բարդ մեթոդների։ Կիբեռսպառնալիքներին դիմակայելու և դրանք կանխարգելելու համար ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ծառայությունների աշխատակիցները պետք է տիրապետեն ժամանակակից կիբեռսպառնալիքների, դրանց դեմ պայքարի եղանակների և գործիքների մասին նորագույն գիտելիքների։ Այդ գիտելիքները և գործիքները կներկայացվեն «Հայացք ֆինանսական անվտանգությանըե գործնական սեմինարի մասնակիցներին, և նրանք կկարողանան ավելի հուսալի մակարդակի բարձրացնել ինչպես իրենց ֆինանսական կազմակերպությունների, այնպես էլ իրենց հաճախորդների միջոցների պաշտպանությունը՚,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիաե-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Նշենք, որ «Կասպերսկու Լաբորատորիաե-ն իր գործունեությունը վարում է աշխարհի 200 երկրներում և տարածքներում, իսկ ընկերության 37 գրասենյակները բացված են 32 երկրներում։ «Կասպերսկու Լաբորատորիաե-ում աշխատում են մոտ 3300 բարձրակարգ մասնագետներ։