Արմինֆո. 2016 թվականի հունիսի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի (NMCCB1F) տեղաբաշխումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս ժամկետայնությամբ, 150,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմս ` 1,500,000,000 ՀՀ դրամ ծավալով։
Աղբյուրի համաձայն, պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում կնքվել է 9 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է 1,349,999,885.75 ՀՀ դրամի պարտատոմս: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 8,996.63 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 11%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 10.9589%:
Նշենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: Ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի երեք թողարկումներ (NMCCB2A, NMCCB2B և NMCCB2C) ցուցակված են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կորպորատիվ պարտատոմսերի հիմնական ցուցակում:
Այս երեք թողարկումները ֆոնդային բորսայում շրջանառությանն են թույլատրվել 2014 թվականից, այդ թվում, NMCCB2A – մայիսի 15-ից, NMCCB2B - հուլիսի 11-ից և NMCCB2C - հոկտեմբերի 22-ից: NMCCB2A թողարկման ծավալը կազմում է 1 մլրդ դրամ (10 հազար հատ, յուրաքանչյուր 100 հազար դրամ անվանական արժեքով), NMCCB2B - 1.2 մլրդ դրամ (120 հազար հատ, յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով), NMCCB2C - 1 մլրդ.դրամ (100 հազար հատ, յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով): Շրջանառության Ժամկետները. NMCCB2A - 3 տարի, NMCCB2B - 5 տարի և NMCCB2C - 3 տարի. Եկամտաբերությունը. NMCCB2A - 10%, NMCCB2B 12%, NMCCB2C - 10%: Արժեկտրոնների վճարումnն այս թողարկումներով իրականացվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Նշված պարտատոմսերի շրջանառության ժամկետը լրանում է 2017 թվականին: Մասնավորապես, NMCCB2A - ապրիլի 23-ին, NMCCB2B - հունիսի 24-ին, NMCCB2C - հոկտեմբերի 7-ին:
Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ 2001 թվականից գործող «Հայկական ֆոնդային բորսաե ՓԲԸ-ն 2007 թ. նոյեմբերին վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության, իսկ 2009 թվականի հունվարի 26-ից վերանվանվեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Հայաստանե բորսայի: 2009 թվականի հունիսի 5-ին, 2009 թ. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան դարձավ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի միանձնյա սեփականատերը: 2008 թվականի հունվարի 7-ից OMX ընկերությունը (ներկայումս - NASDAQ OMX) դարձավ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետերը: 2015 թվականին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի 226 գործարք` 453.5 մլն դրամ ծավալով (2014-ին` 343 գործարք և 1.1 մլրդ դրամ): Հայաստանի ֆոնդային շուկայի կապիտալիզացիան 2015-ին աճել է 42%, կազմելով 103.8 մլրդ. դրամ (2014-ին` 73 մլրդ դրամ, 2013-ին `61.7 մլրդ. դրամ): Բաժնետոմսերով նախորդ տարում կնքվել է 140 գործարք, իսկ ծավալը կազմել է 4.3 մլրդ. դրամ (2014-ին` 213 գործարք և 28.8 մլրդ.դրամ):