Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, ‹‹ՌԵՍՈ›› ապահովագրական ընկերության հետ համատեղ, առաջարկում է նոր պայմաններ` 4 տեսակի ապահովագրական պրոդուկտների ձեռք բերման համար, որոնք Ձեր կյանքը կդարձնեն առավել ապահով, հարմարավետ և անվտանգ: Տվյալ պրոդուկտները մշակվել են հատուկ ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդների համար, ովքեր օգտվում են ‹‹ՌԵՍՈ›› ապահովագրական ընկերության ծառայություններից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, գույքային վնասների դեպքում մեկ ապահովագրական պատահարի համար փոխհատուցվող ԱՊՊԱ գումարը կազմում է 1.8 մլն ՀՀ դրամ: Անձնական վնասների դեպքում մեկ ապահովագրական դեպքի համար փոխհատուցվող գումարը կազմում է 10 մլն ՀՀ դրամ, յուրաքանչյուր տուժողի համար՝ 3.3 մլն ՀՀ դրամ:
ԱՊՊԱ ծածկույթը գույքային վնասի դեպքում ընդլայնվում է մինչև 3 մլն ՀՀ դրամ, իսկ գույքային և անձնական վնասներով ընդհանուր փոխհատուցվող գումարը՝ մինչև 18 մլն ՀՀ դրամ:
Անսահմանափակ քանակությամբ լաբորատոր և գործիքային հետազոտություններից, բժշկական խորհրդատվությունից, արտասահմանյան մասնագետների կողմից եզրակացության և երկրորդ բժշկական կարծիքից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպում՝ վճարելով մեկ անձի համար ընդամենը 36 հազար ՀՀ դրամ: Ապահովագրական գումարը կազմում է 4 միլիոն ՀՀ դրամ:
Անշարժ գույքի և դրանում առկա ունեցվածքի (տեխնիկա, կահույք և այլն) հափշտակման, կողոպուտի, հրդեհի և այլ պատահարների հետևանքով պատճառված վնասից ապահովագրություն՝ սկսած տարեկան 6000 ՀՀ դրամից: Անշարժ գույքի ապահովագրության փոխհատուցվող գումարը կազմում է մինչև 10 մլն ՀՀ դրամ:
Աղբյուրի համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ապահովագրական պոլիսներ` առանց ապահովագրական ընկերության գրասենյակ այցելելու անհրաժեշտության: Բավական է այցելել Բանկի 65 մասնաճյուղերից մեկը, տեղում վճարել ծառայության դիմաց և ձեռք բերել ապահովագրական պրոդուկտը` խնայելով Ձեր ժամանակը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում ‹‹ՌԵՍՈ›› ապահովագրական պոլիսների ձևակերպման պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիմել Բանկի մասնաճյուղեր, այցելել www.vtb.am կայք կամ զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
Հիշեցնենք, որ «ՌԵՍՈ» ԱԸ հիմնադիրը Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկն է` «ՌԵՍՈ-Գարանտիան»: Ռուսաստանյան ապահովագրողի հայկական դուստրը շուկա է մտել 2008 թվականի նոյեմբերին: 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ որպես «ՌԵՍՈ» ԱԸ բաժնետեր հանդես են գալիս «Պոլիգրաֆիա» ՓԲԸ-ն և «Սի Այ Էս ԷԿՎԻՏԻ ՓԱՐԹՆԵՐՍ ԼԻՄԻԹԻԴ»-ը` յուրաքանչյուրը 50%: Մինչև 2016 թվականի հունվարի 1-ն ընկերությունը ԱՊՊԱ գծով հավաքել է 1.9 մլրդ դրամ (5 դիրք), առողջության ապահովագրության գծով` 194.3 մլն դրամ (5 դիրք), գույքի ապահովագրման գծով` 154.2 մլն դրամ (3 դիրք), ընդ որում ԱՊՊԱ գծով վճարվել է 959.5 մլն դրամ փոխհատուցում (4 դիրք), առողջության ապահոգագրության գծով` 119.2 մլն դրամ (5 դիրք) և գույքի ապահովագրության գծով` 7.1 մլն դրամ (4 դիրք):