Ուրբաթ, 24 Հունիսի 2016 15:47
Նաիրա Բադալյան

Էլեկտրաէներգիայի նոր սակագներ – հակառակ փորձագետների կարծիքի և ՀԾԿՀ հաշվարկների հիման վրա

Էլեկտրաէներգիայի նոր սակագներ – հակառակ փորձագետների կարծիքի և ՀԾԿՀ հաշվարկների հիման վրա

Արմինֆո. «Եթե Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացմանն իրականացվում են ներդրումներ, ապա դրա դիմաց պետք է վճարեն հայ սպառողները»,- հունիսի 24-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության ղեկավար Գարեգին Բաղրամյանը:

Դեռ 2015 թվականի ապրիլին էր, երբ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների միջև Երևանում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց սահմանի վրա գազի սակագինն իջեցնելու մասին: Այն ժամանակ բոլորը միաբերան հայտարարեցին, որ այդ գործընթացը կբերի ոչ միայն սպառողների համար գազի սակագնի վերանայմանը, այլ նաև էլեկտրաէներգիայի սակագների իջեցմանը: Մայիսի 31-ին Հանձնաժողովը սահմանեց բնական գազի նոր սակագները, որից հետո Ռեգուլյատորի նախաձեռնությամբ սկսվեց նաև էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Լավատեսները պնդում էին, որ գոյություն ունի սակագինը 20-25 դրամով իջեցնելու հնարավորություն, իսկ պրագմատիկները, հիմնվելով սեփական ռեսուրսների վրա, խոսում էին մոտ 10 դրամով իջեցնելու մասին: Արդյունքում, հաղթեց պրագմատիզմը, ինչպես նաև ՀԾԿՀ հաշվարկները:

Համաձայն ՀԾԿՀ կողմից այսօր կայացրած որոշման, էլեկտրաէներգիայի սակագինը կիջեցվի ընդամենը 2.58 դրամ:

Հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲԸ-ի գործող սակագներում նախորդ տարիներին կուտակված վնասի փոխհատուցման համար միանվագ ներառված գումարի նվազեցման անհրաժեշտությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն իրականացրել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների, էլեկրաէներգետիկական շուկային ծառայություններ մատուցողների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սակագների վերաբերյալ իր հաշվարկները: Սակագների վերանայման գործընթացը նախաձեռնվել է` հաշվի առնելով  էլեկտրաէներգիայի գնագոյացման գործընթացի վրա առավել ազդեցություն ունեցող 3 գործոն:

«Նախ` ՀԷՑ վիճակը, հաշվի առնելով իրականացվող արդիականացումը և 23,4 մլրդ դոլարի վնասը փոխհատուցելու անհրաժեշտությունը, որը, կայացված որոշման համաձայն, պետք է փոխհատուցվի 1 տարվա ընթացքումե, - հայտարարել էր Բաղրամյանը: Երկրորդ գործոնը, նրա ասելով, 2016 թվականի հուլիսի 1-ից ակնկալվող բնական գազի սակագների փոփոխությունն է, որն իր հերթին կազդի ջերմակայանների սակագների վրա: Ինչպես նշել էր ՀԾԿՀ ներկայացուցիչը, երրորդ, առավել բացասական գործոնը, որն ազդում է էլկետրաէներգիայի վերջնական սակագնի սահմանման վրա, վերանորոգման և վերաբեռնման համար ԱԷԿ աշխատանքի պլանային դադարեցումն է 120 օրով` ընդունված 40-ի փոխարեն: «Այս գործոնի մասշտաբները հասկանալու համար անհրաժեշտություն է ծագում ԱԷԿ-ում արտադրվող 350 մլն կվտ/ժ էժան էլեկտրաէներգիան փոխարինելու ավելի թանկարժեքով, պարզաբանել էր Բաղրամյանը: Հենց երրրոդ գործոնի առկայության հետևանքով վարչության պետը բացառել էր մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ի սակագներին վերադառնալու հնարավորությունը: «Դրան կարելի էր վերադառնալ առաջին երկու պայմանի առկայության դեպքում: Սակայն, առկա պայմաններում, էլեկտրաէներգիայի սակագների 2-2,5 դրամով նվազեցումը օպտիմալ մեծությունն է, որի մասին մենք կարող ենք խոսել», - նշել էր նա:

Կա նաև լրացուցիչ գործոնը – բարձրավոլտ ցանցերում մեկնարկում է երկու խոշոր նախագիծ: «Սկսվում է Իրան-Հայաստան երրորդ ԷՀԳ և դեպի Վրաստան ենթակայանի շինարարությունները»,-պարզաբանել է Բաղրամյանը: Այսպիսով, սակագնում ներգրավված են նաև վարկերի սպասարկման և մարման հաշվարկները, որոնք ներգրավվել են այդ նպատակով, մասնավորապես, էներգահամակարգի արդիականացման համար, ընդհանրապես, ճշգրտել է նա: Նա նշել է, որ եթե վարկային միջոցները չլինեին այսքան էժան, ապա այս արդիականացումը սպառողի վրա ավելի թանկ կնստեր: «Եթե բարձրավոլտ ցանցերն ինքնուրույն իրականացնեին այս ներդրումները, ապա դա ավելի ձեռնտու կլիներ ընկերությանը: Այդ դեպքում մենք պետք է ընկերությանն ապահովեինք ավելի բարձր շահույթով, որպեսզի կարողանար սպասարկել վարկը»,-պարզաբանել է փորձագետը:

«Դեռ Երևանի ՋԷԿ-ում պետք է հաշվի առնվեին կապիտալ վերանորոգման ծախսերը, որը տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ»,-հավելել է Բաղրամյանը: Նա նշել է, որ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը նախորդ տարվա համեմատ բարձրացել է 2.7 դրամով: «Նախկին պայմանների պահպանման դեպքում անհրաժեշտություն կառաջանար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 2.7 դրամով»,-նշել է փորձագետը:

Ըստ ՀԾԿՀ որոշման, 2016 թվականի օգոստոսի 1-ից 1 կվտ/ժ դիմաց ցերեկային սակագինը կլինի 46,20 դրամ` ներկայիս 48,78 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը`36,20 դրամ` ներկայիս 38,78 դրամի փոխարեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԾԿՀ-ն, օգտվելով օրենսդրական իրավունքից, ինքն է նախաձեռնել էլեկտրաէներգիայի գործող սակագների վերանայման գործընթացը: Մինչդեռ, 2015 թվականի օգոստոսի 1-ին էլեկտրաէներգիայի սակագները բարձրացվեցին 16% կամ 6.93 դրամով, ինչը բողոքի ալիք բարձրացրեց Երևանում: Ինչպես այն ժամանակ հայտարարել էր ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, ռուսական ընկերության կողմից կուտակված պարտքի մի մասը (ավելի քան 107 մլրդ.դրամի 37 մլրդ.դրամը) կմարվի սպառողների հաշվին, քանի որ պարտքը ձևավորվել է ոչ թե ընկերությունն անարդյունավետ կառավարելու արդյունքում, այլ ՀԱԷԿ-ի 88-օրյա կանգնեցման, ինչպես նաև երաշտի պատճառով: Նրա խոսքով, այդ 37 մլրդ.դրամը պետք է ներառվի սակագնում և վճարվի մեկ տարում, որպեսզի ՀԷՑ-ը կարողանա ամբողջովին կատարել իր ֆինանսական պարտավորությունները:

Նշենք նաև, որ երկրի էներգետիկ համակարգի առողջացման նպատակով ՀՀ կառավարությունը փետրվարի 18-ին որոշում ընդունեց Համաշխարհային բանկից 30 մլն.դոլար ներգրավելու մասին, որի 4 մլրդ.183 մլն.դրամը կուղղվի ատոմակայանին, 10 մլրդ.717 մլն.դրամը`Երևանի ՋԷԿ-ին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
25.04.2024
RUB4.220.04
USD388.60-1.44
EUR416.731.10
GBP485.984.24
CAD284.02-0.58
JPY24.99-0.21
CNY53.63-0.19
CHF425.54-2.14