Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը գտնում է, որ սպառողների համար էլեկտրաէներգիայի նոր սակագները ճիշտ են հաշվարկվել: «Հաշվարկների ընթացքում ընտրվել են ճիշտ մեխանիզմներ, և ես ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում»,- հունիսի 24-ին հայտարարել է նա լրագրողներին, Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո, որտեղ հաստատվեց էլեկտրաէներգիայի նոր սակագինը:
ՀԷՑ ղեկավարը համաձայն չէ այն կարծիքներին, որ երկրի բնակչությունը փակել է ՀԷՑ-ի պարտքը, իսկ այժմ կսկսի բարձր սակագներով վճարել սպառված էլեկտրաէներգիայի դիմաց: «Ես համաձայն չեմ նման կարծիքներին, և ես, որպես տնտեսագետ, դրանք գնահատում եմ որպես`հստակ: Հաշվարկների ընթացքում ընտրվել են ճիշտ մեխանիզմներ, որոնք հանդիսանում են մեր հաջողութւյան գրավականը: Ամեն ինչ ընթանում է ճիշտ ճանապարհով»,-հայտարարել է նա:
Հարությունյանը պարզաբանել է, որ անցյալ տարվա սակագնից հանվել է երկու բաղադրիչը: «Առաջին հերթին հանվել է ընկերության պարտքերի մարման բաղադրիչը: Հաշվի է առնվել նաև ընկերության շահույթը, որը 2.8 մլրդ.դրամով գերազանցել է նախատեսված մակարդակը: Արդյունքում, մեր մարժայից հանվել են այդ տարրերը»,-հայտարարել է նա, հավելելով, որ ընկերությունն ընթանում է դեպի ֆինանսական կայունացում, ընդ որում` «առանց գերժշահույթների ու առանց գերածասերի»:
Պատասխանելով առաջիկա նախագծերի վերաբերյալ ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, Հարությունյանը հայտարարել է ընկերության ներդրումային ծրագրի կարևորության մասին: Նա նշել է, որ խոսքը գնում է ավտոմատացված համակարգի ներդրման, ինչպես նաև գոյություն ունեցող սարքավորոյմների և ցանցի վերանորոգման մասին:
ՀԷՑ ղեկավարը հաղորդել է, որ շուտով ընկերությունը կկարգավորի սպառողների հետ հարցերը, կապված հաշվիչների պրոբլեմների հետ: «Բոլոր հաշվիչները կստուգվեն: Կային որոշակի պրոբլեմներ ժամկետանց հաշվիչների հետ: Սակայն, մենք ամեն ինչ կանենք ընկերության վիճակը կայունացնելու համար»,-նշել է նա: Հարությունյանը հիշեցրել է, որ վնասի չափերն անհնար է հաշվարկել, բայց խոստացել է, որ փաստերի հաստատման դեպքում ապահովել համապատասխամ փոխհատուցում: