Արմինֆո. Տնտեսական հարցերի հայ-ամերիկան հանձնաժողովը շարունակում է կարևորագույն հարթակ հանդիսանալ Հայաստանի և ԱՄՆ միջև համագործակցության ամրապնդման համար: Այս մասին հունիսի 27-ին Տնտեսական հարցերի հայ-ամերիկան հանձնաժողովի հերթական նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գծով տեղակալի օգնական և ամերիկյան խմբի համանախագահ Բրիջիտ Բրինկը:
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով, կողմերը մեծ աշխատանքներ են կատարել ֆինանսական հարեցրի և կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման, ավիացիայի ոլորտի բարեփոխումների, հանքարդյունաբերության գործունեության թափանցիկության ուղղությամբ: Բրիջիտ Բրինկի խոսքով, համատեղ աշխատանքների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում տնտեսական համագործակցության, ԱՄՆ հասցեական օժանդակության, շուկայական բարեփոխումների և առևտրական և ներդրումային երկկողմ հարաբերությունների ամրապնդման խորացմանը:
Կողմերը նշել են ձեռքբերված առաջընթացը էներգետիկայի, տուրիզմի և լեռնահումային ոլորտներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում: Նշվել է Հանձնաժողովի գործունեության դինամիկան, որն ուղղված է երկկող համարեբոթյունների խորացմանը:
Համաձայնություն է ձեռք բերվել, որ Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Վաշինգտոնում: Նշենք, որ հունիսի 17-ին Երևանում կայացավ Առևտրի և ներդրումների գծով հայ-ամերիկան հանձնաժողովի նիստը: Կարևորագույն հարցերի շարքում Գաբրիելյանը նշել է Հայաստանի և ԱՄՆ միջև առևտրի և ներդրումների գծով Շրջանակային համաձայնագրի ստորագրումը: