Արմինֆո. Ամառային արձակուրդների ընթացքում արժեքավոր իրերի և փաստաթղթերի ապահով պահպանման համար հունիսի 27-ից մինչև սեպտեմբերի 30-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է ակցիա «Ամառ` այս գործը հանգիստ է սիրում» խորագրով` առաջարկելով հաճախորդներին օգտվել անհատական պահատեղերից արտոնյալ պայմաններով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, նվազագույնը 6 ամիս ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդին տրամադրվում է 50% զեղչ` Գլխամասային գրասենյակում 75 x 310 x 435 չափսի և «Նալբանդյան» մասնաճյուղում 175 х 310 х 435 չափսի անհատական պահատեղի վարձակալության համար:
Աղբյուրի համաձայն, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում գործում են անհատական պահատեղեր, որոնք կարող են վարձակալել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Բանկն առաջարկում է չորս չափսերի պահատեղեր: Վարձակալության ժամկետը` սկսած մեկ օրից մինչև մեկ տարի: Կախված պահպանման ժամկետից` գործում է նաև վճարման ճկուն սանդղակ. որքան երկար է ժամկետը, այնքան փոքր է օրական վարձավճարը: Բանկի պահոցը համալրված է անվտանգության ժամանակակից համակարգերով, որոնք թույլ են տալիս ապահովել դրանցում իրականացվող գործառնությունների պաշտպանությունն ու գաղտնիությունը: Անհատական պահատեղերից կարող են օգտվել նաև լիազորված երրորդ անձինք: Վարձակալության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր և սոցքարտ:
Նշենք, որ 2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն գնեց 1998 թվականին հիմնադրված հայկական Առէքսիմբանկի բաժնետոմսերի 80% -ը, 2008 թվականի հուլիսին իր մասնաբաժինը հասցնելով 94.15% -ի, իսկ 2008 թ. սեպտեմբերին Գազպրոմբանկը Ռայֆֆայզենբանկից գնեց նաև մնացած 5.85%-ը, դառնալով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ 100% բաժնետերը: Ներկայումս «Գազպրոմբանկը» հանդիսանում է Ռուսաստանի երեք խոշորագույն բանկերց մեկը:-
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |