Արմինֆո. Լեռնահումքային արդյունաբերության կարգավորման ոլորտում Հայաստանը պետք է վարի նախաձեռնողական քաղաքականություն: Նման եզրակացության են հանգել Համաշխարհային բանկի մասնագետները, ոլորտի վերափոխման գործընթացի իրենց առաջարկները պատրաստելով «խնդիրներ/հարցեր» ձևաչափով, որոնցում հատուկ նշանակություն է տրվում, այսպես կոչված, պատմական պոչամբարների կառավարմանը, որոնք կրում են բնապահպանական և սոցիալական կարևորագույն բեռնվածություն:
Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած շնորհանդեսի ընթացքում ՀԲ բնապահպանական հարցերի գծով փորձագետ Սայմոն Պոն նշել է, որ պոչամբարների կառավարման պրոբլեմը Հայաստանում շատ սուր է դրված և հեռու է ներկայիս միջազգային փորձով ընդունված չափանիշներից, ինչն էլ բերում է լեռնահումքային թափոնների բարձր ազդեցությանը տարածաշրջանի բնապահպանական և առողջապահական միջավայրի վրա: Ըստ մասնագետի, Հայաստանի ներկայիս օրենսդրությունը գրեթե չի արձագանքում այս պրոբլեմին, իսկ լեռնահումքային ընկերությունների վճարներն այնքան փոքր են, որ ոչ մի կերպ չեն նպաստում պրոբլեմի լուծմանը: Պոչամբարների վերամշակման և մաքրման համար, որպես կանոն, չեն բավականացնում պետական միջոցները, իսկ ձեռնարկություններն ավելի շուտ նախընտրում են ազատվել ոչ մեծ վճարներով, քան ներդնել թանկարժեք տեխնոլոգիաներ և դրանով զբաղվել ինքնուրույն:
Մինչդեռ, շնորհանդեսի ընթացքում բանավեճ ծագեց հեղինակի և ներկա գտնվող մասնագետների միջև, որոնք փորձագետին մեղադրեցին իրավիճակին տեղյակ չլինելու մեջ: Նրանք նշեցին, որ Հայաստանում չկան այսպես կոչված պատմական պոչամբարներ, իսկ բոլոր պոչամբարներն ունեն տեխնոգեն բնույթ և կարող են ծառայել հետագա վերամշակմանը: Մասնագետները գտնում են, որ ՀԲ առաջարկներն ի վիճակի չեն որևէ բան փոխելու, որ դա անիմաստ խոսակցություն է: Բոլոր հսկայական պոչամբարները, ըստ հայ մասնագետների, ստեղծվել են տասնամյակներով, քանի որ ԽՍՀՄ-ում չկար հանքանյութի խորքային վերամշակման տեխնոլագիա: Այժմ այն կա, և անհրաժեշտ են ներդրողներ, որոնք կզբաղվեն տեխնոգեն թափոնների հետ կապված խնդիրների լուծումներով, ելնելով սեփական, ինչպես նաև երկրի շահերից:
Բացի այդ, ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել էր «Հանուն կայուն զարգացման» Ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը, Հայաստանի պոչրամբարները չեն համապատասխանում միջազգային նորմերին: Փորձագետը նշել էր, որ պոչամբարներն ընդունված կարգով մեկուսացված չեն շրջակա միջավայրից, մասնավորապես, ստորգետնյա ջրերից: «Հետևաբար, տեղի է ունենում թունավորոմ ծանր մետաղներով, ինչպես նաև էկոհամակարգի և կենսաբազմազանության դեգրադացիա: Բացի այդ, լրջորեն տուժում է բնակչության առողջությունը: Պատահական չէ, որ հանքավարերին մոտ գտնվող բնակավայրերում տարածված է անպտղությունը և օնկոլոգիական հիվանդությունները»,-ասել է Դանիելյանը: Բնապահպանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Հայստանում հանքավայրերի շահագործումն իրականացվում է բաց եղանակով, ինչը բարձրացնում է բնապահպանական ռիսկերը: «Բաց եղանակաով շահագործումն ավելի էժան է, հետևաբար, ավելի ձեռնտու է լեռնահումքային ընկերություններին: Տվյալ պարագայում միջազգայհին կորպորացիաների և Հայաստանի որոշ խմբերի ֆինանսական շահերը գերադասվում են համազգային շահերին»,-ընդգծել է նա:
Ըստ ՀՀ ԱԻՆ տվյալների, Հայաստանում կա 19 պոչամբար, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 1400 հա: