Ուրբաթ, 1 Հուլիսի 2016 12:29
Կարինա Մելիքյան

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և Ria Money Transfers դրամական փոխանցումների համակարգը կրկնակի կրճատել են դեպի Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա իրականացվող փոխանցումների միջնորդավճարը  

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և Ria Money Transfers դրամական փոխանցումների համակարգը կրկնակի կրճատել են դեպի Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա իրականացվող փոխանցումների միջնորդավճարը  

Արմինֆո. Առէկսիմբանկի և Ria Money Transfers համակարգի միջև անցկացվող համատեղ ակցիայի շրջանակներում հուլիսի 1-ից 50%-ով կրճատվում է դեպի Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա իրականացվող փոխանցումների միջնորդավճարը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ միջնորդավճարը կկազմի փոխանցվող գումարի 1%-ը: Ակցիան կգործի մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:

Առէկսիմբանկի Գովազդի և մարքեթինգի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանի խոսքերով` ակցիայում մասնակցելով  հաճախորդները կստանան լրացուցիչ հնարավորություններ, քանի որ բանկը ընդյալնել է ակցիայի մասնակից երկրների ցանկը` ընդգրկելով Ռուսաստանը և Ղազախստանը:

Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ նաև «MONEYGRAM», «ANELIK», «UNISTREAM», «SIGUE MONEY TRANSFER», «КОНВЕРС ТРАНСФЕР» համակարգերով, «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով: