Արմինֆո. Հայաստանի բյուջեի դեֆիցիտը 2016 թվականի հունվար-մայիսին կազմել է 76.4 մլրդ դրամ ($ 157.4 մլն), տարեկան կտրվածքով աճելով 56.6%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի պետական բյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աննշան արագացրել են աճը` 0.6% -ից մինչև 1.2%, կազմելով 441.4 մլրդ. դրամ, իսկ ծախսերը` 11.9% -ից մինչև 1.2%, կազմելով 517.8 մլրդ դրամ: Ամսական կտրվածքով արձանագրվել է կտրուկ նվազում` հունվարի պրոֆիցիտից (21.3 մլրդ դրամ) մինչև փետրվարի դեֆիցիտ (35.3 մլրդ դրամ), որից հետո դեֆիցիտը մարտին աստիճանաբար կրճատվեց, մինչև 23.8 մլրդ դրամ (ամսվա անկումը`33%), իսկ մայիսին հաջորդեց 11,7% աճը, մինչև 26,5 մլրդ դրամ, մայիսին արձանագրելով 59.2% անկում, մինչև 10.8 մլրդ.դրամ, ընդ որում, եկամուտներն աճեցին 8.4%. մինչև 95.9 մլրդ.դրամ, իսկ ծախասերը կրճատվեցին 16.7%, մինչև 106.7 մլրդ.դրամն:
Եկամուտների կառուցվածքում հարկերի և տուրքերի մասնաբաժինը տարվա կտրվածքով աճեցին` 94.1% -ից մինչև 95.2%, իսկ բացարձակ արտահայտությամբ աճեցին 2,3%, մինչև 420.1 մլրդ.դրամ (նախորդ տարվա աճը`0.6%): Մասնավորապես, մուտքերը մաքսային տուրքերից նվազեցին` 18.1%, մինչև 20.5 մլրդ դրամ, մուտքերը ավելացված արժեքի հարկից նվազեցին 8.1%, մինչև 146.9 մլրդ դրամ, եկամտահարկի գծով մուտքերը նվազեցին 7.4%, մինչև 2.6 մլրդ.դրամ, հաստատագրված վճարները կրճատվեցին 6.8%, մինչև 1.2 մլրդ.դրամ, իսկ եկամատահարկի գծով պակասորդը կազմեց 34.9 մլրդ.դրամ (նախորդ տարվանը` -52.7 մլն.դրամ): Ընդ որում, ամենամեծ աճն արձանագրվեց շրջանառության հարկից` 31.8%, մինչև 5.9 մլրդ դրամ, ակցիզային հարկից`28.3%, մինչև 21.8 մլրդ դրամ, նպատակային սոցիալական վճարներից`22.9%, մինչև 4.9 մլրդ դրամ, շահութահարկից`22.8%, մինչև 58.3 մլրդ դրամ, դրա հետ մեկտեղ մի քանի անգամ աճեցին եկամտահարկի մուտքերը` 6.5%, մինչև 125.9 մլրդ.դրամ, մուտքերը պետտուրքերից` 4.4%, մինչև 11.8 մլրդ.դրամ, բնապահպանական վճարներից` 3.8%, մինչև 11.3 մլրդ դրամ: Այս ֆոնի վրա բյուջեի ծախսերը բոլոր հոդվածներով ցուցադրում են աճի բարձր տեմպեր, բացառությամբ ապրանքների և ծառայությունների ծախսերը ձեռքբերմանն ուղղված նվազեցված ծախսերի` 36.9%, մինչև 57.4 մլրդ դրամ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների ծախսերի`15.8%, մինչև 11.7 մլրդ դրամ: Տարեկան աճով 2016-ի հունվար-մայիսին առջևում են`սուբսիդավորմանն ուղղված ծախսերը`4,4 անգամ, մինչև 43.7 մլրդ դրամ, պետական պարտքի գծով տոկոսների վճարները` 36%, մինչև 42.1 մլրդ դրամ, որից 24,3 մլրդ դրամը տարեկան 61.8% աճով - արտաքին պարտքի գծով: Ծախսերի կառուցվածքում դրամաշնորհներին հաշվետու ժամանակահատվածում հատկացվել է 61.2 մլրդ.դրամ, տարեկան աճը`8.1%, նպաստներին և կենսաթոշակներին`164 մլրդ դրամ, տարեկան աճը`4.6%, աշխատավարձերին`50.6 մլրդ.դրամ, տարեկան աճը`3.2%:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2015 թվականի բյուջեն կատարվել էր 231.2 մլրդ դրամի դեֆիցիտով, տարեկան անկումը` 2,5 անգամ, իսկ մինչ այդ, 2014-ին, խորացել էր 9 անգամ: Մասնավորապես, բյուջեի եկամուտներն աճել էին ընդամենը 0.9%, մինչև 1.147 տրլն.դրամ, իսկ ծախսերն աճել էին 12,2%, մինչև 1.378 տրլն. դրամ: 2014-ի բյուջեն կատարվել է 91,7 մլրդ դրամի դեֆիցիտով, նախորդ տարվա 10,2 մլրդ դրամի համեմատ: Մասնավորապես, եկամուտները 2014-ին նվազել են 6.6%, մինչև 1.137 մլրդ.դրամ, իսկ ծախսերն ավելացել են 14.1%, մինչև 1.229 մլրդ.դրամ: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2016 թվականի հունվար-մայիսին կազմել է 485.13 դրամ / $ 1):