Արմինֆո. Հայաստանի պետական պարտքի աճը 2016 թվականի հունվար-ապրիլին կազմել է 4%, մինչև $ 5.3 մլրդ (2,5 տրլն դրամ), ինչը պայմանավորված է արտաքին և ներքին պարտքերի աճով: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, արտաքին պարտքն այս տարվա առաջին հինգ ամիսներին աճել է 2.3%, մինչև $ 4,4 մլրդ (2.1 մլրդ դրամ), իսկ ներքին պարտքը`10.1%, մինչև $ 838,5 մլն (400.5 մլրդ դրամ): Տարեկան կտրվածքով արտաքին պարտքն ավելացել է 12.8%, ներքին պարտքը`22.7%, ինչի արդյունքում Հայաստանի ընդհանուր պետական պարտքն ավելացել է 15.2%:
Արտաքին պարտքի կառուցվածքում կառավարության մասնաբաժինը կազմում է 89% կամ $ 3.97 մլրդ, իսկ մնացած 11%-ը կամ $ 489.1 մլն-ը կազմում է Կենտրոնական բանկի մասնաբաժինը: Ընդ որում, կառավարության արտաքին պարտքը հունվար-մայիս ամիսներին աճել է 2.6% (նախորդ տարվա աճը`6.1%), իսկ ԿԲ արտաքին պարտքը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2.7% (նախորդ տարվա անկումը` 1.3%): Տարեկան կտրվածքով կառավարության արտաքին պարտքն ավելացել է 11.4%, իսկ Կենտրոնական բանկինը`12.6%:
Իսկ ներքին պարտքի կառուցվածքում գերակշռում են պետական պարտատոմսերը, որոնց մասնաբաժինը 2016 թվականի հունվար-մայիսին աճել է`87%-ից մինչև 89% ($ 751.4 մլն կամ 358.9 մլրդ դրամ), բացարձակ արժեքի տարեկան աճը`26%, իսկ միայն հունվար-մայիսին`12.2%: Այնուհետև հաջորդում են հայկական եվրապարտատոմսերը`$ 85.1 մլն կամ 40.7 մլրդ դրամ, որոնց մասնաբաժինը 2016-ի հունվար-մայիսին նվազել է`13% -ից մինչև 10,2%, բացարձակ արժեքի տարեկան աճը`1.8%, իսկ անկումը միայն հունվար-մայիսին`14, 1%: Մնացածը բաժին է ընկնում երաշխիքներին (0.2%-ը կամ $ 1.9 մլն), իսկ առևտրային վարկերը զրոյացվել են:
Հիշեցնենք, որ 2016-ի հունվարի 1-ի դրությամբ Հայստանի ընդհանուր պետական պարտքը կազմել էր 2.5 տրլն դրամ կամ $ 5,1 մլրդ (2014-ին`2.1 տրլն, 2013-ին` 1,9 տրլն դրամ), որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմել էր 2.1 տրլն դրամ կամ $ 4.3 մլրդ (2014-ին`1,8 տրլն դրամ, 2013-ին` 1,6 տրլն դրամ), իսկ ներքին պարտքը` 368.4 մլրդ դրամ կամ $ 761,5 մլն (2014-ին` 311.7 մլրդ դրամ, 2013-ին` 277.7 մլրդ դրամ): Ոսկու-արտարժույթի պահուստները 2015-ին կազմել էին $ 1,8 մլրդ, 2014-ին` $ 1,5 մլրդ.դրամ, 2013-ին` $ 2,3 մլրդ.դրամ, 212-ին` $ 1,8 մլրդ.դրամ: Ոսկու-արտարժույթի պահուստները 2012-ին աճեցին 27.8%, 2014-ին նվազեցին 34.8%, 2015-ին կրկին աճեցին 20%:
Հայաստանի աճող արտաքին պարտքը և բարձր միգրացիան գնալով ավելի են խորացնում բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը, որը 2016 թվականի ապրիլի 1-ին արդեն գերազանցել է $ 1.7 հազարի շեմը, այդ թվում` միայն $ 1.5 հազարը արտաքին պարտքի գծով (2009-ին` $ 550): Հաշվի առնելով արտագաղթի իրական չափերը, ապա բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը կարող է լինել ավելի մեծ: Արտաքին պարտքի ծածկման աստիճանը ոսկու-արտարժույթի պահուստների միջոցով 2016 թվականին կազմել է 41.1%, գերազանցելով 2014-ի ցուցանիշը 39.3%-ով, բայց զիջելով 2013-ի ցուցանիշին` 57.7%-ով: ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների կարծիքով, այդ ամենը նրա արդյունքն է, քանի որ 2013 թվականին, երբ ոսկու-արտարժութային պահուստներն աճեցին 27.8%, արտաքին պարտքի աճի տեմպերը համես էին`5%, 2014 թվականին, երբ ոսկու-արտարժութային պահուստները նվազեցին 34.8%, արտաքին պարտքն աճեց 13.7%, իսկ 2015 թվականին թե պահուստները, և թե արտաքին պարտքը համապատասխանաբար աճեցին 20% և 19%: Ըստ փորձագետների կանխատեսումների, Հայաստանի արտաքին պարտքը կշրունակի աճել առնվազն մինչև 2017 թվականը: