Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճը նախորդ շաբաթ կտրուկ դանդաղել էր` 3.4%-ից մինչև 0.2%, իսկ ընթացիկ շաբաթ` ընդամենը 0.1%, ինչը պայմանավորված էր ոսկու և պլատինի էժանացումով, պալադիումի գրեթե նույնքան թանկացումով և արծաթի գնի պահպանումով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, հունիսի 27-ից հուլիսի 3-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 19597,74 դրամ (շաբաթվա անկումը` 0.9%), արծաթ – 267.05 դրամ է (առանց շաբաթական փոփոխության), պլատինիում – 14961.31 դրամ (շաբաթվա անկումը`0.8%), պալադիում - 8416,03 դրամ (շաբաթվա աճը`3.1%):
![]() | 4.80 | 0.07 |
![]() | 388.86 | -0.39 |
![]() | 430.74 | -8.65 |
![]() | 511.04 | -5.18 |
![]() | 278.02 | -2.50 |
![]() | 26.20 | -0.69 |
![]() | 53.95 | 0.17 |
![]() | 459.37 | -11.93 |