Ուրբաթ, 1 Հուլիսի 2016 19:08
Սվետլանա Հովսեփյան

Արտարժույթի միջբանկային շուկայում տեղի ունեցած կտրուկ ակտիվությունը խփեց դրամի արժեզրկման տրենդին

Արտարժույթի միջբանկային շուկայում տեղի ունեցած կտրուկ ակտիվությունը խփեց դրամի արժեզրկման տրենդին

Արմինֆո. Արտարժույթի միջբանկային շուկայում տեղի ունեցած կտրուկ ակտիվությունը խփեց դրամի դեվալվացիոն տրանդին: Դրան զուգահեռ ներբանկային շուկայում ակտըիվորեն վաճառվում էր դոլար և եվրո, մինչդեռ մեկ շաբաթ առաջ դիտվում է արտարժույթի ակտիվ գնում:

Այս շաբաթ արտարժույթի միջբանկային շուկան ծավալները մեծացրեց 10 անգամ, ինչը ներբանկային շուկայում վաճառված դոլարի և եվրոյի վաճառքի 1.5-2 անգամ աճի ֆոնին զսպես դրամն ավելի զգալի արժեզրկումից` 476-ից մինչև 477 դրամ/դոլար: Իսկ բորսայական հարթակն այս շաբաթ նույնպես չի գործել: Կենտրոնական բանկը շարունակում է ձեռնպահ մնալ միջամտություններից և ինտերվենցիաներից: Արդյունքում, դրամը 2016 թվականի առաջին եռամսյակում դոլարի նկատմամբ հասցրեց արժեզրկվել մինչև 496 դրամ/դոլար մակարդակ (փետրվարի 12-ին) իսկ մարտի 25-ին կրկին վերադարձավ իր սկզբնական`482 դրամ/դոլար մակարդակ, մարտի 29-ին ամրապնդվելով 479 դրամ/դոլար մակարդակում: Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց` 482 դրամից մինչև 477 դրամ/դոլար մակարդակ, միայն արժեզրկվելով փետրվարի կեսերին (482-ից մինչև 496 դրամ/դոլար), ապրիլի առաջին տասնօրյակում (479-ից մինչև 484.5 դրամ/դոլար), մայիսի կեսերին (479-ից մինչև 480.5 դրամ/դոլար), հունիսի սկզբին և վերջին (478-ից մինչև 479 դրամ/դոլար և 476-ից մինչև 477 դրամ/դոլար): Շուկայի անկախ վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական ճգնաժամի խորացման, նավթի գների, հատկապես Հայաստանի արտահանումային հոդված հանդիսացող մետաղական հումքի գների անկման պայմաններում, դրամը 2016 թվականի վերջին կարող է դոլարի նկատմամբ թուլանալ մինչև 540-550 դրամ/դոլար մակարդակ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ի տարբերություն բորսայի, արտարժույթի միջբանկային շուկայում ամենաօրյա ակտիվությունը պահպանվել է, իսկ առավելագույն ծավալը հունիսի 28-ին հասավ 4.250 մլն.դոլարի, իսկ հուլիսի 1-ին` 2.6 մլն.դոլարի, իսկ հունիսի 29-ին` 2.050 լն.դոլարի, ապահովելով շաբաթվա համար` 10.450 մլն.դոլարի ծավալ, իսկ փոխարժեքը ձևավորելով 477.18 դրամ/դոլար մակարդակում:

Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) հունիսի 27-ից հուլիսի 1-ը ակտիվորեն վաճառվել են դոլար և եվրո: Այսպես, բանկերը գնել են 97.2 մլն դոլար (շաբաթվա աճը`442.5%), 477.35 դրամ/ դոլար միջին փոխարժեքով, 31.8 մլն եվրո (շաբաթվա աճը`ավելի քան 2 անգամ%), 528.30 դրամ/ եվրո միջին փոխարժեքով, իսկ ռուբլու վաճառքը կրճատվել է 41.2%, մինչև 223.7 մլն.ռուբլի, 7.45 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով: Միևնույն ժամանակ, գնվել է նաև 103.4 մլն.դոլար (շբաթվա աճը` 9.6%), 475.53 դրամ/դոլար միջին փոխարժեքով, 9.7 մլն.եվրո (շաբաթվա անկումը` 19.8%), 525.39 դրամ/եվրո միջին փոխարժեքով, և 1.1 մլրդ.ռուբլի (շաբաթվա անկումը` 15.4%), 7.32 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:

Նախորդ շաբաթ (հունիսի 20-25-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 36.7 մլրդ դրամի և 38.5 մլն դոլարի վարկեր: Նախորդող շաբաթվա համեմատ (հունիսի 13-18-ը) դրամով տրամադրված վարկերի ծավալը աճել է 4.9%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը`53.4%:

Հիշեցնենք, որ 2015 թվականին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկման տրամադրությունները  դիտվում էին երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20.6%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, և այդ ամենը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, փետրվարի 12-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 496 դրամ/դոլար մակարդակ, բայց մարտին սկսեց ամրապնդվել և մարտի 25-ին հասավ 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ մինչև 538 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ ամրապնդվելով մինչև 7.1 դրամ/ռուբլի մակարդակ: Հետագայում, ապրիլի կեսերից դրամը դոլարի նկատմամբ սկսեց ամրապնդվել, ապրիլի 29-ին`479 դրամ/դոլար մակարդակում, շարունակելով այդ միտումները նաև մայիսին: Մայիսի 31-ին դրամն ամրապնդվեց 478 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ` 532 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.3 դրամ/ռուբլի մակարդակներում: Հունիսի առաջին կեսը ՀՀ դրամի համար զուսպ դեվալվացիոն էր, բայց հետո տեղի ունեցավ ամրապնդում`հունիսի 17-ին դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 477 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ` 529 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.4 դրամ/ռուբլի մակարդակում: Հուլիսի 1-ին դրամը դոլարի նկատմամբ պահպանվեց 477 դրամ/դոլար, 529 դրամ/եվրո և 7.5 դրամ/ռուբլի մակարդակներում: