Արմինֆո. Արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում 2016 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.8% (նախորդ տարվա աճը`4.5%), մինչև 533.5 մլրդ.դրամ ($ 1.1 մլրդ): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում 2016-ի մայիսին արդյունաբերական արտադրության ծավալը նվազել է 3,9% (2015-ի մայիսի աճը`9.1%): Ընդ որում, Հայաստանի արդյունաբերական հատվածի վերընթաց տրենդը, ինչպես և նախկինում, պայմանավորված է լեռնահումքային ոլորտի ծավալների զգալի աճով:
2016-ի հունվար-մայիսին, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հանքարդյունաբերության և բաց հանքավայրերի շահագործման ոլորտում արձանագրվել է 19.6% աճ, մինչև 98.7 մլրդ դրամ, տարեկան անկումը` 32.3%: Իսկ միայն մայիսին արձանագրվել է 3.1% անկում, ապահովելով 21.5 մլրդ դրամ ծավալ: Վերամշակող արդյունաբերության ծավալը հունվար-մայիսին աճել է 3.8% (նախորդ տարվա անկումը`1.3%), մինչև 311 մլրդ դրամ: մայիսին այս ոլորտում ծավալները նվազել են 1.7%, կազմելով 71.2 մլրդ.դրամ: Ընդ որում, վերամշակող արդյունաբերության ոլորտում ծավալների զգալի կրճատում է 2016-ի հունվար-մայիսին տեղի ունեցել ոչ մետաղական հանքաքարերի արտադրության ոլորտում (անկումը`31.8%), մեքենաների և սարքավորումների ոլորտում (25.6%), պատրաստի մետաղական արտադրանքի ոլորտում (21.6%), հիմնական մետաղների ոլորտում (18%), իսկ բարձր աճ է արձանագրվել կահույքի արտադրությունում (50.2%), հագուստի արտադրության ոլորտում (34.8%), հյութերի արտադրությունում (25.6%), ծխախոտի արտադրության ոլորտում (24.4%) և ոսկերչությունում (2.9 անգամ): Սննդի արտադրության ոլորտում 2016-ի հունվար-մայիսին արձանագրվել է տարեկան 2.7% աճ, իսկ տեքստիլ արդյունաբերությունում ծավալները կրճատվել են 10.4%: Վերամշակող արդյունաբերության ոլորտում ծավալներով առաջատարներն են` սննդամթերքի արտադրությունը (104.2 մլրդ դրամ), հիմնական մետաղների արտադրոթյունը (54.5 մլրդ), ծխախոտի արտադրությունը (49 մլրդ դոլար), և խմիչքների արտադրությունը (40 մլրդ):
Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը 2016-ի հունվար-մայիսին ավելացել է 13.7% (նախորդ տարվա անկումը`1.2%), մինչև 115 մլրդ դրամ, միայն մայիսին արձանագրվել է 12.4% անկում, մինչև 18 մլրդ դրամ: Այդ թվում, էլեկտրաէներգիայի արտադրությունը, փոխանցումը և բաշխումը 2016-ի հունվար-մայիսին ավելացել է 19.8% (ամսական անկումը` 12.8%), մինչդեռ գազի արտադրության և գազային վառելիքի համակարգի միջոցով գազի մատակարարման ծավալը կրճատվել է 6.9% (միայն մայիսի անկումը`33%):
Եկամուտները ջրամատակարարունից, թափոնների մաքրումից և վերամշակումից, ինչպես նաև երկրորդային հումքի արտադրությունից, հունվար-մայիսին աճել են 9.3% (նախորդ տարվա անկուը` 1.1%), մինչև 8.8 մլրդ դրամ, միայն մայիսի աճը`0.2%, մինչև 1.7 մլրդ. դրամ: Ընդ որում, այդ հատվածի աճը հիմնականում պայմանավորված էր ջրի հավաքման, մշակման և բաշխման աշխատանքներով – 5.3%, իսկ միայն մայիսին – 1.8%:
Հիշեցնենք, որ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2015 թ. արագացրել է`2,7% -ից մինչև 5,2%, կազմելով 1.3 տրլն. դրամ ($ 2.8 մլրդ): Ընդ որում, արդյունաբերական հատվածի վերընթաց տրենդը հիմնականում ապահովում էր հանքահումքային արդյունաբերության հաշվին (2015-ին` 87,8%, 2014-ին`2,5%), մինչդեռ վերամ,շակող արդյունաբերության տրանդը 2014-ի 10% աճից հետո 2015-ին արձանագրել է 7,6% անկում:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2016 թվականի մայիսին կազմել է 478.37 դրամ/դոլար, իսկ հունվար-մայիս ամիսներին`485.13 դրամ/դոլար: