Արմինֆո. 2016 թվականի հուլիսի 01-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Աղբյուրի համաձայն, ընկերության պարտատոմսերի թողարկումը ներառում է 150,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 6.75% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMAMRBB21ER3) բորսայում կշրջանառվեն AMRBB1 բորսայական հապավմամբ: Նշված պարտատոսմերի թողարկումը տեղի է ունեցել մարտի 25-ին, առաջնային տեղաբաշխումը` 2016 թվականի ապրիլի 22-ից հունիսի 15-ը, իսկ շրջանառության ժամկետը լրանում է 2018 թվականի հուլիսի 22-ին:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը հատուկ մրցանակներն են` Euromoney-ից (2014 թ., 2012 թ., 2011 թ.), Global Finance-ից (2015 թ., 2013 թ., 2012 թ.), The Banker/FT-ից (2015 թ., 2013 թ., 2010): Ամերիաբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է նաև ակտիվների, վարկերի, պարտավորությունների, ինչպես նաև ժամկետային և ցպահանջ ավանդների չափերով: Բանկի կապիտալին ՎԶԵԲ ներգրավումով Ամերիաբանկը շուկայի առաջատարն է նաև կանոնադրական կապիտալի չափերով: Բանկի բաժնետերերը են` Ameria Group CY Ltd - 80% և ՎԶԵԲ - 20%:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |