Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2016 թվականի հունվար-մայիսին կազմել է 62.1 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը` 5,3%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր հասույթի մեջ առյուծի բաժինն ընկել է հեռահաղորդակցության ոլորտին`95.1% կամ 59.1 մլրդ դրամ, տարեկան անկումը`4,9%:
Ըստ վիճակագրության, միայն 2016-ի մայիսին ոլորտի ընդհանուր հասույթն աճել է ընդամենը 0,6%, կազմելով 12,7 մլրդ. դրամ: Ընդ որում, հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 12 մլրդ դրամ, մայիսի անկումը`0,1%:
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հունվար-մայիսին Հայաստանի կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել էր 66.1 մլրդ դրամ, տարեկան անկումը` 6.4%: Հասույթի ընդհանուր ծավալում 62,7 մլրդ. դրամ է կազմել հեռահաղորդակցության մասնաբաժինը, տարեկան անկումը`7%:
RUB | 3.97 | 0.06 |
USD | 387.24 | 0.15 |
EUR | 421.90 | -0.07 |
GBP | 502.68 | 1.05 |
CAD | 278.91 | 0.61 |
JPY | 25.43 | -0.07 |
CNY | 54.52 | -0.03 |
CHF | 449.29 | 1.06 |