Հինգշաբթի, 7 Հուլիսի 2016 12:32
Էմմանուիլ Մկրտչյան

Տիգրան Դավթյան. Նոր տեխնոլոգիաներում ներդնելով զգալի միջոցներ, մենք մտածում ենք վաղվա օրվա մասին, դրան պատրաստվելով այսօրվանից

Տիգրան Դավթյան. Նոր տեխնոլոգիաներում ներդնելով զգալի միջոցներ, մենք մտածում ենք վաղվա օրվա մասին, դրան պատրաստվելով այսօրվանից

Արմինֆո. «Պարզ հեռանկարների բացակայությունը մարդկանց ստիպում է լինել ավելի զգուշավոր: Դրա արդյունքում աճում է ավանդային պորտֆելի ծավալը: Եթե երեկ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ բնակարան գնել թե իրենց, և թե երեխաների համար, այսօր գերադասում են ռիսկի չդիմել և յոլա գնալ փոքրով: Ռեսուրսային բազան բանկերում աճում է, բայց այդ ռեսուրսների տեղաբաշխումը դժվարին խնդիր է: Իսկ դրա արդյունքում տեղի է ունենում դիսբալանս»,- այս մասին է ԱրմԻնֆո գործակալության տնտեսական տեսաբանի հետ հարցազրույցում պատմում Կոնվերս Բանկի Վարչության նախագահ Տիգրան Դավթյանը:

 

Պրն.Դավթյան, Հայաստանի բանկային համակարգն այսօր ծանր ժամանակներ է ապրում: Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս իրավիճակը: Ինչպիսի՞ քայլեր հաջողվեց ձեռնարկել ճգնաժամային իրավիճակին դիմակայելու ուղղությամբ: Ի՞նչ եք պատրաստվում անել ընթացիկ տարում: Շուկայական ի՞նչ նիշաներ է պահանջվում գրավել հետագայում և ո՞ր դիրքերն առավել ամրապնդման կարիք ունեն:

 

Անցյալ տարվա համեմատ ընթացիկ տարին տնտեսական առումով ավելի բարդ է, ինչպես երկրի բանկային համակարգի, այնպես էլ մեր բանկի համար: Բանկերը հանդիսանում են թղթային տնտեսության յուրօրինակ լակմուսը, և տնտեսության մեջ լուրջ պրոբլեմների առկայությունը կապում է նաև բանկային համակարգի ձեռքերը: Երկրի տնտեսության վրա բացասականորեն ազդող գործոնները հայտնի են, դա ռուսական ռուբլու արժեզրկումն է, ցավալի հարված հասցնելով նաև մեր տնտեսությանը, ինչպես նաև տրանսֆերտների ներհոսքի նվազումը, բացասական ազդեցություն թողնելով Հայաստանի համախառն պահանջարկի վրա: Դա նաև մետաղների համաշխարհային շուկայի անկումն է, պայմանավորելով նաև արտարժութային հասույթի կրճատումն արդյունաբերական հատվածում և այլն: Անկասկած, թվարկված բոլոր գործոններն էլ ազդում են մեր հաճախորդների ֆինանսական ակտիվության վրա, շղթայաձև անդրադառնում նաև բանկերի գործունեության վրա, որոնց ակտիվներում մեծանում է չաշխատող վարկերի մասնաբաժինը, նեղանում վարկավորման շուկան, ինչպես նաև ընկնում գործարքների եկամատաբերությունը:  

 

Դեռ 2014 թվականին ակնհայտ դարձավ, որ տոկոսային եկամուտների ստացման ավանդական դրույքներն այլևս իրենց չեն արդարացնի, որ եկել է ֆունկցիոնալ դիվերսիֆիկացման, ինչպես նաև մեր բիզնեսի սերվիսային բաղադրիչը գործունեության առաջնահերթ ուղղությունը դարձնելու ժամանակը: Մենք քայլեր ենք ձեռնարկում հաճախորդին տրամադրվող ծառայությունների ընդլայնման ուղղությամբ, բանկի ոչ տոկոսային եկամուտները բարձացնելու նպատակով: Մենք ներդրել ենք տեխնիկական լուրջ նորամուծություններ, ընդլայնել ծառայությունների շարքը, բարձրացրել մեր բոլոր ծառայությունների ու մասնաճյուղերի հաճախորդային կողմնորոշման մակարդակը:

 

Այո, մենք Ձեզ հետ արդեն խոսել ենք այն մասին, որ բանկային բիզնեսի զարգացման վեկտրի ուղղվածությունը ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, տեղափոխվում է, ընդ որում՝ տնտեսության և բնակչության վարկավորման վրա խաղադրույքներ անող կազմակերպություններից դեպի ֆինանսական հատվածում սերվիսային լայն ծառայություններ մատուցող կազմակերպությունները: Կոնվերս Բանկն առաջին տարին չէ, որ գնում է այդ ճանապարհով: Իսկ որքանո՞վ էր արդարացված այդ քաղաքականությունը:

 

Անկասկած, վեկտրի փոփոխությունն արդարացված էր: Ծանոթանալով մեր հաշվետվություններին, կարելի է տեսնել, թե որքան են ավելացել մեր բանկի տոկոսային եկամուտները: Անցյալ տարի մեկնարկեց նաև դրամական արագ փոխանցումների մեր սեփական՝ «Կոնվերս տրանսֆեր» համակարգը, որը թույլ տվեց բավականին լուրջ տեղ զբաղեցնել դրամական փոխանցումների շուկայում, ինչն առանձնապես տեսանելի է Ռուսաստան-Հայաստան ուղղությամբ: Ներկա դրությամբ մեր կոնտր-գործակալական պայմանագրերի շրջանակներում արդեն գործում են մի քանի հազար կետեր: Առաջիկայում Կոնվերս Բանկը մտադիր է լայնամասշտաբ էքսպանսիա իրականացնել նաև դեպի այլ երկրներ, այդ թվում նաև Չինաստան: Մեր բանկի կոնտր-գործակալների թվում կան բանկեր, ինչպես նաև մասնագիտացված ընկերություններ:

 

Միևնույն ժամանակ մենք հենվում ենք նաև քարտային բիզնեսի հետագա զարգացման վրա, օգտագործելով մասնաճյուղերի ցանցը և ընդլայնելով ծառայությունների շարքը: Ակնհայտ է, որ պլաստիկ քարտերի շուկայի զարգացման համար անհրաժեշտ է ինքնուրույն ձևավորել այդ պրոդուկտի պահանջարկի աճը՝ խթանների միջոցով: Անհրաժեշտ է վերլուծել, թե ինչպես կարելի է բարձրացնել հաճախոդների լոյալությունը բանկային քարտերի օգտագործման նկատմամբ, որպես վճարային միջոցի: Հաճախորդները պետք է զգան քարտերի օգտագործման իրական շահավետությունը: Գործող գործիքների մեկն էլ «քէշ-բէկ» համակարգն է, որտեղ մենք կատարեցինք լուրջ ճշգրտումներ, այն վերածելով բոնուսային լուրջ ծրագրի: Արդյունքն առկա էր, հաճախորդները հասկացան, որ Կոնվերս Բանկի քարտերի օգտագործումը պարզապես ձեռնտու է: Այսպիսով, զգալիորեն նվազեց քարտային հաշիվներից կանխիկացման մասնաբաժինը: Եթե բանկային համակարգում դրա միջին ցուցանիշը կազմում է 80-85%, ապա մեզ մոտ իջավ մինչև 65-70%: Դա նշանակում է, որ մեր հաճախորդը, ի տարբերությոն միջին վիճակագրական հաճախորդի, ստանալով աշխատավարձը կամ մեկ այլ եկամուտ, կանխիկացման նպատակով չի շտապում դեպի բանկոմատը, այլ պլաստիկ քարտն ակտիվորեն օգտագործում է որպես վճարման միջոց, ընդ որում, նաև օգուտ ստանալով դրանից:

___________________________________________________________________

ԱրմԻնֆո - Տեղեկանք

Իր ակտիվ քարտերի քանակով Կոնվերս բանկը գտնվում է համակարգի առաջին տասնյակում, 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունենալով մոտ 130 հազար քարտ, որոնց մեջ առյուծի բաժինը կազմում են ArCa քարտերը - ավելի քան 68 հազար քարտ, իսկ գրեթե 41 հազար քարտ են կազմում Visa և մոտ 21 հազար՝ MasterCard քարտերը: Կենսաթոշակային նախագծում նույնպես Կոնվերս Բանկը պահպանում է աճի բարձր տեմպերը, ինչի հաշվին 2014 թվականին ամրապնդվեց առաջատարների եռյակում - ավելի քան 16 հազար քարտ, տարեկան աճը՝ 20.6%: Պլաստիկ տրանսակցիաների ծավալով բանկը գտնվում է առաջատարների եռյակում - ավելի քան 182 մլրդ դրամ (2015-ի աճը՝85%), որտեղ ավելի քան 43% կազմում են բանկոմատներով գործարքները: Սեփական POS - տերմինալների թվով բանկը 4-րդ տեղում է - 506 հատ, տարեկան աճը՝ 21.1%, իսկ բանկոմատների թվով՝ 7–րդ տեղում է՝ 98 հատ, տարեկան աճը՝ 10.1%:

___________________________________________________________________

Միջազգային վճարային համակարգերի տվյալներով, որոնց անդամ է նաև մեր բանկը, քարտային անկանխիկ վճարների ծավալներով մենք գտնվում ենք առաջատարների շարքում: Բացի լոյալության բոնուսային ծրագրերից, մենք ընդլայնում ենք նաև քարտային հաշիվների ֆունկցիոնալը: Իմ կարծիքով, ցանկացած բանկինգի ծառայությունների բաղադրիչի ընդլայնման շրջանակների ամենադժվար խնդիրը հաճախորդների բազայի ընդլայնումն է: Կարծում եմ, որ տնտեսական և տեխնոլոգիական առումով բավականաչափ ետ մնալով զարգացած երկրներից, Հայաստանի բնակչությունն ընդհանուր առամբ պատրաստ չէ բարձր տեխնոլոգիաներն առօրյա կյանքում ներդնելուն: Ես նկատի ունեմ բանկինգի այնպիսի հատվածներ, ինչպիսիք են շարժական փոխանցումները և շարժական վճարները: Մեզ մոտ այսօր այդ յուրօրինակ «սերվիսային հեղափոխությանը» պատրաստ են միայն երիտասարդության որոշ շերտերը:

 

Ցավոք, նման պրոբլեմ, իրոք, գոյություն ունի: Այնուամենայնիվ, զգալի միջոցներ ներդնելով նոր տեխնոլոգիաներին, մենք մտածում ենք վաղվա օրվա մասին, դրան պատրաստվում այսօրվանից: Նշեմ, որ երիտասարդությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նորամուծություներին, և մեր երիտասարդ հաճախորդների թիվը գնալով աճում է: Այսպես, վերջերս ներդրեցինք մի բավականին հետաքրքիր պրոդուկտ – Visa Virtual Account վիրտուալ քարտը: Հաճախորդն ստանում է CVV2 ծածկագիրը և քարտի մյուս պարամետրերը, չստանալով ավանդական պլաստիկ քարտը: Ծառայության այս տեսակն առաջին հերթին կհետաքրքրի նրանց, ովքեր մեծ թվով գնումներ են կատարում ինտերնետ-խանութներում: Այդ ոչ թանկ պրոդուկտը հիմնականում նախատեսված է երիտասարդ միջավայրի համար, որոնք ակտիվորեն օգտվում են ինտերնետից: Հատուկ ուշադրություն է ներկայացնում նաև Կոնվերս Բանկի Transfer-քարտը, որը հաճախորդին թույլ է տալիս անմիջականորեն գումարներ ստանալ արատասահմանից: Նմանատիպ մյուս ծառայություններ են Visa և Master Card վճարային համակարգերի հետ համատեղ ներդրված՝ Visa Direct և Money Send պրոդուկտները: Մեր բանկում ստանալով Visa կամ Master Card համակարգերի քարտ, հաճախորդը հնարավորություն է ստանում Visa և Master Card համակարգերի ցանկացած քարտից ստանալ գումար, ընդ որում՝ ցանկացած մայրցամաքից: Visa և Master Card համակարգերի քարտաապաները կարող են Կոնվերս Բանկի բանկոմատներից մեկ ակնթարթում գումարներ ուղարկել Visa և Master Card համակարգերի ցանկացած քարտապանի, իսկ առաջիկայում՝ նաև այլ երկրներում:

 

Շահագործման է հանձնվել Կոնվերս Բանկի վճարային պորտալը, որի միջոցով Կոնվերս Բանկի, ինչպես նաև ArCa համակարգի անդամ մյուս բանկերի քարտապանները կարող են կատարել իրենց կոմունալ վճարները, մարել վարկերը, համալրել հաշիվները և այլն, ընդ որում, առանց հաճախելու Բանկ: Նման ծառայություններ հաճախորդներին մատուցվում են նաև Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղակայված վճարային տերմինալների միջոցով, հանրապետության տարբեր շրջաններում, որոնց պրոցեսինգն իրականացվում է անմիջապես Կոնվերս Բանկի միջոցով:

 

Մենք ակտիվորեն զարգացնում ենք մոբայլ-բանկինգը և մոբայլ-փեյմենտը: Հաճախորդը հնարավորություն է ստանում ոչ միայն բջջային հեռախոսից ստուգել հաշվի մնացորդը և տեղեկություն ստանալ բանկային հաշվի վերաբերյալ, այլ նաև կատարել փոխանցումներ, վճարել գնված ապրանքների դիմաց, վճարել հաշիվները: Ընդ որում, համակարգը գործում է առանց շարժական կապի օպերատորի ներգրավման, սեփական հավելվածի միջոցով, որը կապված է հաճախորդի անձնական հաշվին: Այս բոլոր համակարգերն այսօր գործում են, բայց մեր պայմաններում դրանց առաջխաղացումը հեշտ գործ չէ: Այնուամենայնիվ, ամեն ինչ միանգամից չի լինում: Սկզբնական փուլում դժվարություններ կային ինտերնետ-բանկինգի ներդրման առումով, բայց այսօր այդ փուլն արդեն հաղթահարվել է, և եկել է շարժական վճարների համակարգի զարգացման հերթը, ինչն ավելի դժվար է: Բայց ես վստահ եմ, որ ժամանակին կանցնենք նաև այդ արգելքը: Նշեմ, որ դժվարություններն առաջանում են ոչ միայն հաճախորդների, այլ նաև մերչանտների հետ աշխատելիս, քանի որ վերջիններս նույնպես պատրաստակամություն չեն ցուցաբերում բարձր տեխոլոգիաների հետ աշխատելու նկատմամբ:

 

Ինչպե՞ս եք գնահատում վարկային շուկայի ներկայիս իրավիճակը: Հաճախորդների եկամուտների նվազման պայմաններում, այդ թվում նաև իրավաբանական անձանց, ավելի են  արդիականանում լիզինգը, ֆակտորինգը, առևտրի ֆինանսավորումը, ընդ որում՝ ակրեդիտիվների և բանկային երաշիքների օգտագործմամբ, որոնք թույլ են տալիս խուսափել չհիմնավորված ռիսկերից:

 

Դուք իրավացի եք, վարկային շուկայում տիրող իրավիճակը բարդ է: Ճիշտ է, չի կարելի խոսել վարկային շուկայի լիակատար ստագնացիայի մասին: Բայց անգամ այս պայմաններում մենք նախատեսում ենք այդ հատվածում այս տարի ունենալ 20-25% աճ: Բայց այդ ցուցանիշները հիմականում ձևավորվում են խոշոր բիզնեսի հյաշվին, քանի որ այսօր դժվար է լուրջ աճ արձանագրել մանրածախ բիզնեսում – բնակչության վարկունակությունը շատ է ընկել: Ինչ վերաբրվում է մեր ստուգված խոշոր հաճախորդներին – մենք շարունակում ենք նրանց հետ ակտիվ համագործակցությունը: Նրանցից շատերը շարունակում են միջոցներ ներդնել արտադրության ընդլայնմանը, իրականացնում կապիտալ ներդրումներ, շրջանառու միջոցների համալրման կարիք ունեն: Ինչ վերաբերվում է բնակչությանը, ապա կարող եմ մեկնաբանել, որ նա ուղղություն է վերցրել դեպի միջոցների տնտեսում: Պարզորոշ հեռանկարների բացակայությունը մարդկանց ստիպում է լինել ավելի զզուշավոր: Դրա արդյունքում աճում է ավանդային պորտֆելի ծավալը: Եթե երեկ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ բնակարան գնել թե իրենց, և թե երեխաների համար, այսօր գերադասում են ռիսկի չդիմել և յոլա գնալ փոքրով: Ռեսուրսային բազան բանկերում աճում է, բայց այդ ռեսուրսների տեղաբաշխումը դժվարին խնդիր է: Իսկ դրա արդյունքում տեղի է ունենում դիսբալանս:

 

Աճում է տոկոսային ծախսերի բե՞ռը:

 

Ես դա բեռ անվանել դա չեմ կարող, քանի որ արդյունքում մեզ հաջողվում է տեղաբաշխել ներգավված միջոցները, նվազեցնել մարժան, ակտիվ աշխատել մանրածախ շուկայում: Նշեմ, որ մեզ հաջողվել է կտրուկ ավելացնել տարաժամկետ վճարումով վարկերի պորտֆելը:

 

Մեր գործունեության մյուս կարևոր ուղղությունն առևտրի ֆինանսավորումն է: Վերջերս մեր ծառայություներն այս հատվածում նշվեցին ՎԶԵԲ մրցանակով: Այսօր մենք դուրս ենք գալիս միջազգային մակարդակ, գործընկերային հարաբերություններ ենք հաստատում միջազգային ֆակտորինգային կազմակերպությունների հետ: Ընդգծեմ, որ մեր բոլոր հաճախորդները չէ, որ հասկանում են այդ տեխնոլոգիաների կարևորությունը: Նրանց հետ մենք աշխատում ենք անհատապես, ձգտելով բացատրել, որ ճգնաժամի պայմաններում աճում են ռիսկերը, և արտահանման-ներմուծման գործարքները պետք է կատարել օպտիմալ ձևով, որպես ֆինանսավորման գործիք օգտագործելով ակրեդիտիվը:

 

Հայտնի է, որ Ձեր բանկն ակտիվորեն աշխատում է նաև լիզինգային ծառայությունների շուկայում, որոնք գնալով ավելի են արդիականանում:

 

Մենք արդեն 10 տարուց ավելի խոսում ենք այն մասին, որ Հայաստանում դասական լիզինգ չկա, և դրա արտահայտման համար անհրաժեշտ է վերանայել օրենդրությունը: Ընդ որում, օրենսդրական ճշգրտումների փաթեթը, որն ուղղված է լիզինգի մեխանիզմի լիարժեք գործարկմանը, վաղուց պատրաստ է: Սակայն, ինչպես ասում են, դոփում է նույն տեղում: Մեր իշխանությունները թերագնահատում են լիզինգի զարգացման կարևորությունը, անտեսելով արտադրական հատվածի խթանման այդ հզոր գործիքը: Երկրի կառավարությունը շեշտը դնում է հարկերի վրա, չգիտես թե ինչու լիզինգի արտոնությունները նույնպես դասելով հարկային արտոնությունների շարքին:

 

Չե՞ք դիտարկում սեփական լիզինգային ընկրություն ստեղծելու հնարավորությունը:

 

Իմաստը չեմ տեսնում: Գոնե ներկայիս փուլում, մինչև լիզինգի և ապրանքային վարկի փիլիսոփայությունը մեզ մոտ չդադարեն դիտել անարդարացի միասնությունում: Եթե հարցնեք, թե ինչով է լիզինգը տարբերվում սարքավորումներ ձեռք բերելու նպատակով տարաժամկետ ֆինանսավորումից, ես կդժվարանամ պատասխանել: Արագացված մաշվածության սկզբունքի բացակայությունը, հարկային բեռը, այդ թվում նաև ԱԱՀ պրոբլեմները, այս ամենը հակասում է լիզինգի հասկացությանը, որպես այդպիսին: Ռուսաստանում և ԱՊՀ երկրների մեծ մասում այս հարցը վաղուց լուծված է: Եվ բիզնեսն ակտիվորեն օգտվում է այս վերին աստիճանի շահավետ ծառայությունից: Ցավոք, մեզ մոտ առայժմ ֆիսկալ քաղաքականությունը գերակայում է զարգացման տրամաբանությանը:

 

Դուք շարունակու՞մ եք ՓՄՁ վարկավորումը: Հայտնի է, որ այստեղ նույնպես լուրջ ռիսկեր են ձևավորվում: Բանկային համակարգի վերջին 3-4 տարիների ընդհանուր վարկային պորտֆելի վերլուծության դինամիկան վկայում է տնտեսության մեկ հատվածից դեպի մյուսը  փոխառությունների կանոնավոր և ալիքաձև հոսքի մասին: Մի խոսքով, այստեղ էլ իրավիճակը հեռու է կայուն լինելուց:

 

Դուք իրավացի եք, մենք ստիպված ենք լիում զգույշ գործել այն հատվածներում, որտեղ տնտեսական կոնյունկտուրայի պատճառով առաջանում են ռիսկեր: ՓՄՁ-ն ռիսկային գոտի է, և այստեղ մեզ օգնում են միջազգային ծրագրերը, որոնց շրջանակներում բանկերը փոքր և միջին բիզնեսը վարկավորում են ոչ թանկ միջոցներով: Ավելին, այդ ծրագրերի մի մասը նախատեսում է նաև դրամով ֆինանսավորում, ինչը տնտեսվարող սուբյեկտներին թույլ է տալիս խուսափել արտարժութային ռիսկերից: ՓՄՁ վարկերը մեր բանկը դոլարով տրամադրում է իրական 10% տարեկան տոկոսադրույքով, իսկ ՀՀ դրամով՝ 14% տոկոսադրույքով: Այդ բոլոր տոկոսադրույքներն իրական են, առանց լրացուցիչ ծախսերի:

__________________________________________________________________________________

ԱրմԻնֆո - Տեղեկանք.

«Կոնվերս բանկը» հիմնադրվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` «Advanced Global Investments» ՍՊԸ (95%) և Հայ Առաքելական եկեղեցին (5%): Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում են Երևանում, 20-ը` ՀՀ մարզերում և 1-ը ԼՂՀ-ում: Կոնվերս Բանկի ընդհանուր կապիտալը 2016 թվականի ապրիլի 1-ին կազմել է 22,9 մլրդ դրամ ($ 47.7 մլն), ակտիվները`153.1 մլրդ դրամ ($ 318,3 մլն), վարկային ներդրումները` 98,3 մլրդ դրամ ($ 204,5 մլն, ավելի քան 48% - տնտեսության վարկավորումը), պարտավորությունները`130.1 մլրդ դրամ ($ 270,6 մլն), ժամկետային ավանդները`69.5 մլրդ դրամ ($ 144,5 մլն, 64% - ը ֆիզիկական անձանց միջոցներն են): Առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթը կրկնապատկվել է, մինչև 148 մլն դրամ կամ $ 308 հազար: Պլաստիկ քարտերից ստացված եկամուտներով բանկն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը - 171.3 մլն դրամ ($ 356,2 հազար, ավելի քան 30% -ը՝ ոչ տոկոսային եկամուտներն են), իսկ ծախսերի գծով՝ 3-րդ հորիզոնականը - 94.2 մլն ($ 196 հազ.), և տարեկան կտրվածքով այս երկու հոդվածներն էլ կրճատվել են, ընդ որում, ավելի շատ կրճատվել են եկամուտները:

________________________________________________________________________________

  Ինչպիսի՞ն է այսօր ձեր վարկային օպորտֆելի կառուցվածքը: Ինչպիսի՞ն է դրա արտարժութային բաղադրիչը:

 

Մեզ մոտ իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև տիրում է հստակ հարաբերակցություն՝ 50/50: Ինչ վերաբերվում է արտարժութային բաղադրիչին, այն, ինչպես երկրի բանկային համակարգում, ընդհանրապես, հավասարակշռված չէ՝ դրամով վարկերը կազմում են 30%, իսկ արտարժույթով վարկերը՝ 70%: Մինչև 2014 թվականն այդ հարաբերակությունը կազմում էր՝ 40/60: Բնակչությունը գերադասում է փողերը պահել արտարժույթով, խուսափելով ռիսկերից: Այնամենայնիվ, նկատվում է իրավիճակի հավասարեցման միտում, գոնե վարկային շուկայում, որտեղ  դրամով վարկերի պահանջարկը բարձրանում է ազգային արժույթի փոխարժեքի շարունակվող կայունության շնորհիվ: Բանկերն ի վիճակի չեն սեփական միջոցների հաշվին տրամադրել մասշտաբային դրամային վարկեր: Հարցն այստեղ ոչ միայն ռիսկերի, այլ նաև սուր դեֆիցիտի մեջ է:

 

Որոշ բանկեր տարեկան 14% տոկոսադրույքով ներգրավում են դրամային ավանդներ: Բնական է, որ հարց է առաջանում, թե ի՞նչ տոկոսադրույքով դրանք կարելի է տեղաբաշխել:

 

Մենք նման տոկոսներով ավանդներ չենք վերցնում: Մենք դրամով ավանդները ներգրավում ենք տարեկան 11% տոկոսադրույքով: Ցավոք, դրամով ներգրավված միջոցների զգալի մասն ուղղվում է ԿԲ պարտադիր պահուստավորմանը: Արդյունքում իջնում է դրամով վարկավորման մակարդակը, բայց համակարգի կայունության պահպանումը պահանջում է կոմպրոմիսային որոշումների ընդունում, այնքան ժամանակ, մինչև իրավիճակը չկայունանա շուկայում:


Նորություններ
Անդրեյ Սինյակով. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արդիականացման նախագծի երկրորդ փուլի ավարտը մենք դիտարկում ենք որպես լուրջ հակաճգնաժամային միջոցԱնդրեյ Սինյակով. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արդիականացման նախագծի երկրորդ փուլի ավարտը մենք դիտարկում ենք որպես լուրջ հակաճգնաժամային միջոց
Իրանցի գործարարները հետաքրքրված են մի շարք ոլորտներում Հայաստանի հետ համատեղ ձեռնարկությունների բացմամբԻրանցի գործարարները հետաքրքրված են մի շարք ոլորտներում Հայաստանի հետ համատեղ ձեռնարկությունների բացմամբ
Գյումրիի Գյումրիի "Շիրակ" օդանավակայանը պատրաստ է եվրոպական բյուջետային չվերթների սպասարկմանը
Մհեր Գրիգորյանը հաղորդում է Մհեր Գրիգորյանը հաղորդում է "Գազպրոմի" հետ բանակցություններում որոշակի դժվարությունների մասին
Երկաթուղիների բացման առումով սկսել են լուծումներ երեւալ. Մհեր ԳրիգորյանԵրկաթուղիների բացման առումով սկսել են լուծումներ երեւալ. Մհեր Գրիգորյան
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հայտարարում է Ագարակի ՊՄԿ արդիականացման 30 մլն դոլար արժողությամբ ծրագրի երկրորդ փուլի ավարտի մասինԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հայտարարում է Ագարակի ՊՄԿ արդիականացման 30 մլն դոլար արժողությամբ ծրագրի երկրորդ փուլի ավարտի մասին
55 տարի առաջ Հայաստանը խաղաղ ատոմի մեկնարկ տվեց55 տարի առաջ Հայաստանը խաղաղ ատոմի մեկնարկ տվեց
ԱՄՀ-ը մինչեւ 6,5 տոկոս կտրուկ բարելավել է 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը, սակայն նախազգուշացնում է, որ պահպանվում են նվազման բարձր ռիսկերըԱՄՀ-ը մինչեւ 6,5 տոկոս կտրուկ բարելավել է 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը, սակայն նախազգուշացնում է, որ պահպանվում են նվազման բարձր ռիսկերը
Էկոնոմիկայի նախարարը Կենտրոնական բանկի նորացված տնտեսական կանխատեսումը որակել է հոռետեսականԷկոնոմիկայի նախարարը Կենտրոնական բանկի նորացված տնտեսական կանխատեսումը որակել է հոռետեսական
Կառավարությունը շուրջ 357,5 մլն դրամ կհատկացնի 15 սուբվենցիոն  ծրագրեր ավարտին հասցնելու համարԿառավարությունը շուրջ 357,5 մլն դրամ կհատկացնի 15 սուբվենցիոն  ծրագրեր ավարտին հասցնելու համար
Էկոնոմիկայի նախարարը՝ իրանական բեռնատարներին առնչվող իրավիճակի մասին. Մենք ունենք «պլան Բ»Էկոնոմիկայի նախարարը՝ իրանական բեռնատարներին առնչվող իրավիճակի մասին. Մենք ունենք «պլան Բ»
Հայ հաշվապահներն ու աուդիտորները կարող են մասնագիտորեն աճել ՄԹ Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) օգնությամբՀայ հաշվապահներն ու աուդիտորները կարող են մասնագիտորեն աճել ՄԹ Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) օգնությամբ
Կառավարությունը հավանություն է տվել ՏՏ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ երկրների համագործակցության շուրջ համաձայնագրի վավերացմանըԿառավարությունը հավանություն է տվել ՏՏ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ երկրների համագործակցության շուրջ համաձայնագրի վավերացմանը
Հայաստանն ու Սինգապուրը բացառում են կրկնակի հարկումըՀայաստանն ու Սինգապուրը բացառում են կրկնակի հարկումը
Կառավարությունը վավերացրել է Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրըԿառավարությունը վավերացրել է Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը
ՊԵԿ-ի ղեկավարությունը ՌԴ ԴՄԾ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ կարեւորել է շփումների ակտիվացումըՊԵԿ-ի ղեկավարությունը ՌԴ ԴՄԾ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ կարեւորել է շփումների ակտիվացումը
Ամերիկյան Wabtec ընկերությունը հետաքրքրություն է դրսեւորում հայկական շուկայի նկատմամբԱմերիկյան Wabtec ընկերությունը հետաքրքրություն է դրսեւորում հայկական շուկայի նկատմամբ
Փոխվարչապետը՝ գազի գնի հնարավոր բարձրացման մասին. Փոխվարչապետը՝ գազի գնի հնարավոր բարձրացման մասին. "Գազպրոմը" պնդում է, որ 2013թ. համաձայնագրով նախատեսված շահույթի չափն իրենց չի բավարարում
Կաթիլային ոռոգում.  5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետԿաթիլային ոռոգում.  5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ
Համաշխարհային բանկը Համաշխարհային բանկը "Իններորդ ալիք" զեկույցով նախազգուշացնում է. կլիմայի փոփոխության առնչությամբ աշխարհի վեց տարածաշրջաններում "կլիմայական" միգրանտների թիվը մինչեւ 2050 թվականը կարող է հասնել 216 միլիոն մարդու
Փորձագետ. Եվրոպայում գազի գների ռեկորդային աճը եւ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացումՓորձագետ. Եվրոպայում գազի գների ռեկորդային աճը եւ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացում
Հայկական ԱԷԿ-ում սեյսմիկ անվտանգության բարձրացման աշխատանքներ կիրականացվենՀայկական ԱԷԿ-ում սեյսմիկ անվտանգության բարձրացման աշխատանքներ կիրականացվեն
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրըՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը
2022 թվականին ԵԱՏՄ-ում արտաքին առեւտրի բացասական սալդոն կկրճատվի 5,8 մլրդ ԱՄՆ դոլարից մինչեւ 2,5 մլրդ ԱՄՆ դոլար. ԵՏՀ կանխատեսում2022 թվականին ԵԱՏՄ-ում արտաքին առեւտրի բացասական սալդոն կկրճատվի 5,8 մլրդ ԱՄՆ դոլարից մինչեւ 2,5 մլրդ ԱՄՆ դոլար. ԵՏՀ կանխատեսում
ԿԲ. Դրամավարկային պայմանների հետեւողական խստացումը բավարար ազդեցություն է ունենում առաջանցիկ սպառողական պահանջարկի կարգավորման եւ գնաճի զսպման վրաԿԲ. Դրամավարկային պայմանների հետեւողական խստացումը բավարար ազդեցություն է ունենում առաջանցիկ սպառողական պահանջարկի կարգավորման եւ գնաճի զսպման վրա
Կենտրոնական բանկը 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարելավել է մինչեւ 5,6 տոկոսԿենտրոնական բանկը 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարելավել է մինչեւ 5,6 տոկոս
ԿԲ. ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումները սրընթաց աճում ենԿԲ. ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումները սրընթաց աճում են
Հայաստանն ու Ուկրաինան առեւտրատնտեսական հարաբերությունների բարելավման մեկնարկ են տվելՀայաստանն ու Ուկրաինան առեւտրատնտեսական հարաբերությունների բարելավման մեկնարկ են տվել
Կենտրոնական բանկը հերթական անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7 տոկոսից մինչեւ 7.25 տոկոսԿենտրոնական բանկը հերթական անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7 տոկոսից մինչեւ 7.25 տոկոս
Հայաստանի 7 մարզերում ֆոտովոլտային կայանների տեղադրման համար կհատկացվի շուրջ 2 մլրդ դրամՀայաստանի 7 մարզերում ֆոտովոլտային կայանների տեղադրման համար կհատկացվի շուրջ 2 մլրդ դրամ
"Վեոլիա Ջուր"-ն առաջարկում է 43,7 դրամով բարձրացնել ջրի սակագինը
Մհեր Գրիգորյան. Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունենՄհեր Գրիգորյան. Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն
Դարձի՛ր բաժնետեր․ Ակբա բանկը բաժնետոմսեր է թողարկել  (Տեսանյութ)Դարձի՛ր բաժնետեր․ Ակբա բանկը բաժնետոմսեր է թողարկել (Տեսանյութ)
IDBank-ը՝ «Հայկական ռոքը հանուն քաղցկեղ ունեցող երեխաների» բարեգործական համերգի աջակիցIDBank-ը՝ «Հայկական ռոքը հանուն քաղցկեղ ունեցող երեխաների» բարեգործական համերգի աջակից
Հայաստանում հարկերի հավաքագրումը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին 4,9 տոկոսով  գերազանցել է նախաճգնաժամային 2019 թվականի ցուցանիշներըՀայաստանում հարկերի հավաքագրումը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին 4,9 տոկոսով  գերազանցել է նախաճգնաժամային 2019 թվականի ցուցանիշները
Թողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամԹողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ
Հայաստանի ֆինանսների նախարարը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններըՀայաստանի ֆինանսների նախարարը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները
Հայ-վրացական սահմանին Հայ-վրացական սահմանին "Բարեկամության կամրջի" շինարարությունը ընթանում է ողջ թափով
Հայաստանը կրճատել է մոլիբդենի, ցինկի եւ պղնձի խտանյութի արտահանումըՀայաստանը կրճատել է մոլիբդենի, ցինկի եւ պղնձի խտանյութի արտահանումը
Հայաստանն ավելացրել է երկրում արտադրվող բոլոր ալկոհոլային խմիչքների արտահանումըՀայաստանն ավելացրել է երկրում արտադրվող բոլոր ալկոհոլային խմիչքների արտահանումը
Բեռլինում կայացել է հայ-գերմանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստըԲեռլինում կայացել է հայ-գերմանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը
Բացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի VISA Signature  քարտապանների համարԲացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի VISA Signature  քարտապանների համար
Հայաստանն էապես կրճատել է շաքարի ներմուծումըՀայաստանն էապես կրճատել է շաքարի ներմուծումը
2021թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 3,7 տոկոսով2021թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 3,7 տոկոսով
Փորձագետ. Պետություն-մասնավոր երկխոսության (ՊՄԵ) զարգացման հարցում հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներՓորձագետ. Պետություն-մասնավոր երկխոսության (ՊՄԵ) զարգացման հարցում հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ
Առցանց գործընթացները կփոխարինեն թղթային քաշքշուկին եւ մաքսատուն այցելելու անհրաժեշտությանըԱռցանց գործընթացները կփոխարինեն թղթային քաշքշուկին եւ մաքսատուն այցելելու անհրաժեշտությանը
Հայաստանի 5 մարզերի շուրջ 100 հազար բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենաՀայաստանի 5 մարզերի շուրջ 100 հազար բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա
Հայաստանում պետություն-մասնավոր երկխոսությունը գլուխ չի գալիսՀայաստանում պետություն-մասնավոր երկխոսությունը գլուխ չի գալիս
Հայաստանը կրճատել է ոսկու արտահանումը՝ ավելացնելով ներմուծման ծավալներըՀայաստանը կրճատել է ոսկու արտահանումը՝ ավելացնելով ներմուծման ծավալները
Օգոստոսի վերջի դրությամբ Հայաստան է այցելել 488 հազար զբոսաշրջիկՕգոստոսի վերջի դրությամբ Հայաստան է այցելել 488 հազար զբոսաշրջիկ
«Մի դրամի ուժը»՝ մանկական քաղցկեղի հաղթահարմանը«Մի դրամի ուժը»՝ մանկական քաղցկեղի հաղթահարմանը
«Ամերիա Սերունդ 13». փոփոխությունը դառնալու ձեր  հնարավորությունը «Ամերիա Սերունդ 13». փոփոխությունը դառնալու ձեր  հնարավորությունը 
Նիկոլայ Պոդգուզով. Հայաստանի տարածքում նախագծերի իրականացման գործում դրամի մասնաբաժինը Նիկոլայ Պոդգուզով. Հայաստանի տարածքում նախագծերի իրականացման գործում դրամի մասնաբաժինը "դրամատիկորեն" կաճի
IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 2021 թվականի երկրորդ տրանշի պարտատոմսերի  տեղաբաշխումըIDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 2021 թվականի երկրորդ տրանշի պարտատոմսերի  տեղաբաշխումը
Հայաստանը ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, ֆեռոմոլիբդենի, ինչպես նաեւ մոլիբդենից պատրաստված արտադրատեսակների արտահանման համարՀայաստանը ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, ֆեռոմոլիբդենի, ինչպես նաեւ մոլիբդենից պատրաստված արտադրատեսակների արտահանման համար
ՎԶԵԲ ներկայացուցիչ. Պատրաստ ենք նպաստել Հայաստանի հետագա զարգացմանըՎԶԵԲ ներկայացուցիչ. Պատրաստ ենք նպաստել Հայաստանի հետագա զարգացմանը
Եվրասիական զարգացման բանկը Արդշինբանկին 20 մլն դոլարի վարկ է տրամադրել ՓՄՁ ֆինանսավորման համարԵվրասիական զարգացման բանկը Արդշինբանկին 20 մլն դոլարի վարկ է տրամադրել ՓՄՁ ֆինանսավորման համար
ՀՀ ԿԲ նախագահն ու ԵԱԶԲ վարչության նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերՀՀ ԿԲ նախագահն ու ԵԱԶԲ վարչության նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր
Համաշխարհային բանկը Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտություն է տեսնումՀամաշխարհային բանկը Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտություն է տեսնում
8 ամսում Հայաստանն ավելի շատ հարկեր է հավաքել, քան նախահամավարակային 2019 թվի նույն ժամանակահատվածում8 ամսում Հայաստանն ավելի շատ հարկեր է հավաքել, քան նախահամավարակային 2019 թվի նույն ժամանակահատվածում
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
17.09.2021
RUB6.68-0.04
USD484.93-1.44
EUR571.39-1.07
GBP668.43-3.64
CAD383.25-1.51
JPY44.10-0.35
CNY75.15-0.46
CHF523.12-3.31