Արմինֆո. ՀՀ կառավարությունը որոշել է նվազեցնել ՀՀ ԿԲ վնասը ծածկելու նպատակով թողարկվող անտոկոս մուրհակի ծավալը`81.3 մլրդ. դրամից մինչև 73.8 մլրդ.դրամ: Առաջարկը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Մուրհակի ծավալի նվազեցումը պայմանավորված չէ 2015 թվականին Կենտրոնական բանկի կողմից ստացված 9.331 մլրդ. դրամ կոնսոլիդացված շահույթով, որի 80%-ը ուղղվեց կառավարության կողմից նախկինում տրամադրված պետական մուրհակի մարմանը:
Ըստ վերջին տվյալների, Կենտրոնական բանկի կուտակված վնասը 2015 թվականին կազմել է 156.1 մլրդ դրամ, 2014 թվականի 129.4 մլրդ.դրամի, 2013 թվականի մինուս 158 մլրդ.դրամի, 2012 թվականի մինուս 146 մլրդ.դրամի փոխարեն: 2016 թվականի ապրիլի 1-ին Կենտրոնական բանկի կուտակված վնասն աճել է 161.1 մլրդ դրամով: Արդյունքում, ԿԲ սեփական կապիտալը 2009 թվականի դրական 30.4 մլրդ.դրամից 2012 թվականին վերածվեց մինուսային 22.2 մլրդ դրամի: Դրանից հետո, շնորհիվ կառավարության ամենամյա պետական մուրհակների, կապիտալի բեռնվածությունը 2013 թվականին հաջողվեց մինուսայիյն կապիտալը նվազեցնել մինչև 11,3 մլրդ դրամ, իսկ 2014 թվականի դուրս գալ դրական` 23,9 մլրդ դրամին, որը 2015 թվականին կրճատվեց մինչև դրական 2,6 մլրդ դրամը: 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ Կենտրոնական Բանկի սեփական կապիտալը կուտակված վնասի խորացման պատճառով, այնուամենայնիվ, իջավ մինչև մինուսային 2.1 մլրդ դրամ:
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարոթյունը ԿԲ համար պետական մուրհակի ծավալը`106.2 մլրդ.դրամից նվազեցրեց մինչև 81.3 մլրդ.դրամ (2014, հուլիս): Իսկ մինչ այդ այդ 106.2 մլրդ.դրամը փոխարինել էր նախորդ` 98.2 մլրդ.դրամի թողարկմանը (2013-ի սեպտեմբեր), որը նախատեսված էր ՀՀ ԿԲ 2012 թվականի պարտքերը փակելուն: