Արմինֆո. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հերթական նիստում, որը տեղի ունեցավ հուլիսի 13-ին, «GeoProMining Gold» ՍՊԸ-ին թույլատրվեց օգտագործել Սոթքի ոսկու հանքավայրի ռադիոհաճախականությունները (Գեղարքունիքի մարզ):
Ըստ ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ղեկավար Գևորգ Գևորգյանի, ընկերությունն արդյունաբերական նպատակներով կզբաղեցնի 153,125 ՄՀց և 158,125 ՄՀց ռադիոհաճախականությունները:
Նշենք, որ GeoProMining ընկերությունն ստեղծվել է 2001 թվականին, հանդիսանում է մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսներով միջազգային մասնավոր ընկերություն: Ընկերությունը ոսկի է արտադրում «Dora» համաձուլվածքի և պղնձի, մոլիբդենի և սյուրմայի խտանյութերի տեսքով: GeoProMining-ի ձեռնարկությունները տեղակայված են Ռուսաստանում և Հայաստանում: Հայաստանում GeoProMining-ին է պատկանում երկու ընկերություն` Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը և GPM Gold ընկերությունը, որը շահագործում է Սոթքի հանքավայրերը, միաժամանակ կառավարելով Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան:
![]() | 5.63 | -0.02 |
![]() | 396.48 | 0.44 |
![]() | 433.59 | -1.38 |
![]() | 486.01 | -1.71 |
![]() | 297.12 | -0.77 |
![]() | 30.86 | 0.14 |
![]() | 58.84 | -0.16 |
![]() | 434.31 | -0.76 |