Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2016 թվականի հունիսին արձանագրվել է 0.5% գնանկում, ինչը պայմանավորված էր պարենային ապրանքների գների 1.2% իջեցումով: Իսկ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի հետ միասին պարենային ապրանքներն էժանացել են1.1%, ոչ պարենային ապրանքները թանկացել են 0.1%, իսկ ծառայությունների սակագները հաշվետու ամսվա ընթացքում չեն փոփոխվել:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2016 թվականի առաջին կիսամյակում սպառողական գների միջին ամսական անկումը կազմել է 0.2%: 2016 թվականի առաջին կիսամյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 99%, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը)`98.8%, ոչ պարենային ապրանքներինը` 97.9%, ծառայությունների սակագներինը`100%: 2016 թվականի հունվար-հունիսին 2015 թվականի հունվար-հունիսի համեմատ, այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են`98,5%, 95,9%, 98,5% և 102.8%, իսկ 2016 հունիսին, 2015-ի հունիսի համեմատ, համապատասխանաբար`98,9% 97.5%, 97.2% և 102.1%:
Ըստ վիճակագրության, հունիսի պարենային շուկայում տեղի ունեցած գնանկումը (1.2%, չհաշված ալկոհոլը և ծխախոտը) հիմնականում պայմանավորված էր ձվի, բանջարեղենի և մսի 18,3-1,2% էժանացումով: Հետազոտվող 13 խումբ ապրանքներից 9-ում հաշվետու ամսում գները նվազել են 18,3-0,2%, 3-ում աճել են 0,1-27,4%, իսկ մեկ խմբում մնացել անփոփոխ: Մասնավորապես, բանջարեղենի խմբում հուլիսին զգալի էժանացել են`կանաչ պղպեղը - 58.0%, կանաչ լոբին - 55.5%, լոլիկը - 50.2%, սխտորը - 21,9%, կանաչին - 16,4%, կաղամբը - 13.5%, սմբուկը - 11,1% և կանաչ սոխը - 11%: Ձուն հունիսին էժանացել է 10.9%, իսկ մսամթերքը`1,2%: Միայն մայրաքաղաքում բանջարեղենն էժանացել է 18,5%, իսկ ձուն`8.4%: Դրան զուգահեռ հունիսին 27.4% թանկացել են մրգերը (միայն մայրաքաղաքում` 27,2%), ինչպես նաև ալկոհոլային խմիչքները և ալյուրը 0.1-1.1%:
Ոչ պարենային ապրանքների խմբում հունիսին թանկացել են`այգեգործական պարագաները - 0,7%, գորգերը - 0,6%, խոհանոցային պարագաները - 0,5%, կահույքը - 0,4%, դեղերը - 0,2% , կոսմետիկան և շինանյութը - 0,1%: Դրան զուգահեռ 0,1-1,7% թանկացել են` վառելիքը, անձնական հիգիենայի իրերը, կոշկեղենը, տեքստիլը, լվացող նյութերը, կենցաղային էլեկտրական սարքերը, ոսկերչական իրերը, հագուստը և գործվածքեղենը, գրենական պիտույքները: Բենզինը հունիսին թանկացել է 2%, իսկ դիզելային վառելիքն էժանացել է 5.4%: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները հունիսին աճել են 0,2%:
Ինչ վերաբերում է ծառայությունների սակագներին, ապա հունիսին դրանց անփոփոխ մակարդակը պայմանավորված էր թանկացումներով տրանսպորտի ոլորտում - 2%
(կապված ավիատոմսերի 6.4% թանկացման հետ), մշակույթի ոլորտում - 1.1%, կենցաղային բնույթի ծառայությունների ոլորտում - 0.4% և բժշկական ծառայությունների ոլորտում - 0.1%: Դրան զուգահեռ թանկացել են ծառայույթունները հանգստի - 1,8%, հանրային սննդի - 1.6%, կոմունալ ծառայությունների - 0,2% ոլորտներում:
Նկատենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2015 թվականի հունիսին արձանագրվել էր 1.4% գնանկում, ինչը պայմանավորված էր սննդամթերքի գների 3% անկումով: Իսկ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի հետ միասին պարենային ապրանքների գները նվազել են 2.7%, իսկ ոչ պարենային ապրանքների գները`0,6%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,1%: 2015-ի I կիսամյակում արձանագրվել էր 5.1% գնաճ, ինչը պայմանավորված էր պարենային ապրանքների (բացառությամբ ոգելից խմիչքը և ծխախոտը)`5.9%, ոչ պարենային ապրանքների`5.7% և ծառայությունների սակագների 3,7% թանկացումներով: 2014-ի I կիսամյակում գրանցվել է 0.9% գնանկում, իսկ միայն հունիսի գնանկումը կազմել է 0.1%, ինչը պայմանավորված էր պարենային ապրանքների 0.6% էժանացումով (առանց ոգելից խմիչքի և ծխախոտի - 0.5%) , ոչ պարենային ապրանքների` 0,1%, ինչպես նաև ծառայությունների սակագների 0,9% աճով: 2013-ի I կիսամյակում գնաճը կազմել է 2.7%, 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ`4.1%, 2013-ի հունիսին 2012-ի հունիսի համեմատ - 6,5%: Մասնավորապես, 2013-ի առաջին կիսամյակում պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) աճել են 3,2%, ոչ պարենային ապրանքներինը` 0.9%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 2.7%: