Արմինֆո. Ծառայությունների սակագները Հայաստանում 2016 թվականի հունիսին չեն փոխվել (տարեկան աճը`2,1%), ինչը պայմանավորված է տրանսպորտային ոլորտի ծառայությունների 2% թանկացոմով և տուրիստական գործակալությունների և հասարակական սննդի կազմակերպոթյունների կողմից մատուցվող ծառայությունների սակագների 1.6-1.8% իջեցոմով: Ինչպես ԱրմԻնֆո գործոկալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2016 թվականի առաջին կիսամյակում, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ծառայությունների սակագներն աճել են 2,8%:
Հունիսին 2% թանկացան ծառայությունների սակագները տրանսպորտի ոլորտում (կապված ավիատոմսերի 6,4% թանկկացման հետ), իսկ մշակույթի ոլորտում աճը կազմեց 1,1%, կենցաղային բնույթի ծառայությունների աճը`0.4%, և բժշկական ծառայությունների գները` 0,1%: Իսկ դրան զուգահեռ էժանացան ծառայությունները հանգստի ոլորտում - 1,8%, հանրային սննդի ոլորտում - 1.6%, կոմունալ ծառայությունների ոլորտում - 0,2%:
Ծառայությունների սակագները կապի և կրթության, ինչպես նաև իրավբանական ու բանկային ծառայությունների ոլորտներում մնացել են անփոփոխ:
Հանրապետության ուսումասիրվո 8 քաղաքներում ծառայությունների սակագները հունիսին աճել են 0.1-0.4%, իսկ մեկում չեն փոխվել: Երևանում և Գյումրիում ծառայությունների սակագները նվազել են 0.3% և 0.1%: Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում հունիսին 2016 գնանկումը կազմել է 0,5% (տարեկան կտրվածքով, գնանկումը`1.1%), իսկ առաջին կիսամյակում – գնանկումը կազմել է 1% (տարեկան գնանկումը`1,5%):
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |